Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ ՄամիջանյանԻրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել Միրզոյանը ԱԷՄԳ-ի տնօրենի հետ քննարկել է ՀՀ ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ամրապնդվելու են Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղելԷդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներԵրևանից Զանգակատուն՝ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ․ բաց դաս՝ մեծ գրողի տանը (լուսանկարներ, տեսանյութ)Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել ԵՊՀ դասախոս Արմեն ԽաչիկյանըԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբԱկնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ. ահազանգ Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Չէ', չի կարելի, մենք բան չունենք խոսելու. Սրբազանը մերժեց ոստիկանության պաշտոնյայի «զրուցելու առաջարկը», բնակիչներին ասաց` գնալու են սրանք, օրերի հարց է մնացել
Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով 11 մարդ է ձերբակալվել
Իջևանի ոստիկանապետն ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին. Խամոյան Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Ոստիկանությունը գետնին քարշ տալով, ուժի գործադրմամբ Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ (լուսանկարներ)Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաև ռուբլինՎլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահի պաշտոնակատարինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ)

Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի և, այսպես կոչված, «անկլավների» նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապի վերաբերյալ, բացարձակապես անընդունելի են։

Ադրբեջանը, հրաժարվելով դուրս բերել իր զինված ուժերը 2021թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ․ կմ տարածքից, ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության վրա՝ իր վերահսկողության տակ առնելու ՀՀ Տավուշի մարզի ռազմավարական տարածքները։ Այսպիսով` Ադրբեջանը «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ իրականացնում է հողազավթում, ինչն էլ ավելի կխորացնի Հայաստանի խոցելիությունը։

Եթե Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնի Հայաստանի Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, դա մեծապես կվտանգի Վրաստանի հետ Հայաստանի միջպետական կապը, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գազատարը և կշրջափակի մի շարք հայկական գյուղեր, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նրանց հայաթափմանը։ Բացի այդ, նոր իրավիճակը նաև կվտանգի Լոռու մարզի անվտանգությունը։

Չնայած գործընթացում ներգրավվմանը` Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ սա անվտանգության ամուր երաշխիքներ չի ստեղծում Ադրբեջանի կողմից հնարավոր ապագա ագրեսիայի դեմ։ Այսպիսով` Հայաստանի իշխանության ներկայիս գործողությունները, որոնք իրականացվում են առանց տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու երաշխիքի, հետագա կապիտուլյացիա են և հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Ավելին՝ դա թույլ կտա Ադրբեջանին ավելի լավ դիրքերից նոր ագրեսիա իրականացնել։

Մենք խորապես համոզված ենք՝ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել Արցախում իր ցեղասպան քաղաքականության, Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների համար։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ներգրավված բոլոր հիմնական դերակատարներին՝ ներառյալ ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նավթային բռնապետությանը՝ Հայաստանի և հայության նկատմամբ իր շարունակական ֆաշիստական քաղաքականության համար: Որպես եվրոպական քաղաքացիակա հասարակաության կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ափսոսում է ԵՄ գործադիր իշխանության կողմից Ադրբեջանի բռնապետության նկատմամբ ցուցաբերած երկակի ստանդարտների համար:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համոզված է՝ Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը։  Վերջինս շարունակում է քարոզել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքի յուրացում։

Ադրբեջանի համար շոշափելի ուժի և հետևանքների վրա հիմնված միասնական և ամուր դիմադրությունը ներկայումս միակ գործոնն է, որը կարող է զսպել ադրբեջանական բռնապետությունը և նրա ծավալապաշտական օրակարգը։