Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել Միրզոյանը ԱԷՄԳ-ի տնօրենի հետ քննարկել է ՀՀ ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ամրապնդվելու են Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղելԷդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներԵրևանից Զանգակատուն՝ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ․ բաց դաս՝ մեծ գրողի տանը (լուսանկարներ, տեսանյութ)Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել ԵՊՀ դասախոս Արմեն ԽաչիկյանըԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբԱկնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ. ահազանգ Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Չէ', չի կարելի, մենք բան չունենք խոսելու. Սրբազանը մերժեց ոստիկանության պաշտոնյայի «զրուցելու առաջարկը», բնակիչներին ասաց` գնալու են սրանք, օրերի հարց է մնացել
Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով 11 մարդ է ձերբակալվել
Իջևանի ոստիկանապետն ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին. Խամոյան Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Ոստիկանությունը գետնին քարշ տալով, ուժի գործադրմամբ Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ (լուսանկարներ)Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաև ռուբլինՎլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահի պաշտոնակատարինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Ռաիսիի մահվան կապակցությամբՍահմանապահ զորքեր տեղակայելով՝ Հայաստանի զինված ուժերը լուծարելու են․ առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք․ Գառնիկ Դանիելյան
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի պաշտպանության նախարարին
Կալանավորվել է զինվորական դատախազի տեղակալի եղբայրը (տեսանյութ)
Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կաՄենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իրանի իսկական հայրենասերների. ԼավրովԿիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանՎտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. քաղաքագետ «Սարսափ օպերացիա» էր, մազերս սպիտակեցին. Սրբազանը` սև բերետավորներին (տեսանյութ)Իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է. Արդարադատության նախարարությունը` սահմանազատման մասին Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը. Արմեն ԳրիգորյանԱննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Արխիվ

Ոչ ոք չի բացատրում՝ ինչու թեստավորումը չի արվում անհրաժեշտ չափերով․ խնդիրը փողի պակասը չի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը։ Նա մասնավորապես նշել է, որ երեկ համավակի տարածման և կորուստների գծով մենք հերթական ցավալի հակառեկորդը ունեցանք, հարևան Վրաստանը հայտարարեց, որ սահմանները չի բացի Հայաստանից այցելուների համար, իսկ Չեռնագորիայի պես փոքրիկ և ոչ հարուստ երկիրը հայտարարեց, որ իրենց մոտ առողջացել է վերջին հիվանդը, և այդ կապակցությամբ ներկայացրել է մի քանի փաստ՝ ինչպես է կառավարության գործողությունները հանգեցրել այս աղետալի վիճակին, և ինչու պետք է այն դրա համար պատասխանատվություն կրի։ Չալաբյանի գրառումը՝ ստորև․

«Երկուշաբթի օրը ես գրել էի համավարակից վերահաս աղետի և դրա պատասխանատվության մասին։ Իներցիայով գործող, իշխանության առավել մոլի կողմնակիցները շարունակում էին ինձ պատասխանել «թողեք մեր վարչապետը աշխատի, ինքը ջանք ու եռանդ չի խնայում», «հիմա աշխարհում ամենուրեք է դժվար», «բոլորդ ուզում եք վարչապետ դառնաք», և այլ անհեթեթ պնդումներով, չմտածելով հաճախ, որ այդ աղետը մոտենում է իրենցից յուրաքանչյուրի ընտանիքին։

Սակայն երեկ համավակի տարածման և կորուստների գծով մենք հերթական ցավալի հակառեկորդը ունեցանք, «ջանք ու եռանդ» չխնայող վարչապետը հերթական անգամ դրանում մեղադրեց ժողովրդին, մեր հարևան Վրաստանը հայտարարեց, որ սահմանները չի բացի Հայաստանից այցելուների համար, իսկ Չեռնագորիայի պես փոքրիկ և ոչ հարուստ երկիրը հայտարարեց, որ իրենց մոտ առողջացել է վերջին հիվանդը։ Ես այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզապես մի քանի լրացուցիչ փաստ նշել, որպեսզի պարզ լինի, ինչպես է կառավարության գործողությունները հանգեցրել այս աղետալի վիճակին, և ինչու պետք է այն դրա համար պատասխանատվություն կրի՝

ա) երեկ Հայաստանում եղել է ռեկորդային քանակությամբ վարակում և մահեր։ Երեկ աշխարհում պաշտոնապես վարակվել է 115 հազար մարդ, որոնցից 517-ը՝ Հայաստանում, կամ 0,45%-ը (այն դեպքում, երբ Հայաստանում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը 0,04%-ը)։ Բնակչության մեկ շնչի հաշվով, Հայաստանում վարակվել է 11 անգամ ավելի շատ մարդ, քան աշխարհի միջինը։ Ավելին, երեկ Հայաստանը վարակի տարածման արագությամբ հայտնվել է աշխարհի վատթարագույն երեք երկրների մեջ (մյուս երկուսը Բրազիլիան ու Քաթարն են): Պարզապես չեմ հավատում, որ դա մեր ժողովրդի մեղքով է, և աշխարհի մնացած 190 երկրներում համատարած մեզնից գիտակից ժողովուրդներ են ապրում։

բ) Նույնն է վիճակի մահերի մասով։ Երեկ աշխարհում պաշտոնապես համավարակից մահացել է 4469 մարդ, որոնցից 20-ը Հայաստանում, կամ նորից նույն 0,45%-ը, աշխարհի միջին մահացությունից Հայաստանը բարձր է եղել ևս 11 անգամ, իսկ մեկ շնչի հաշվով գերազանցել է ցանկացած այլ երկիր (ներառյալ նույն Բրազիլիան ու Քաթարը): Մեր հարևան Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել է 1 մահ, Հայաստանում՝ 96 մահ։ Տարբերությունը այնքան ցցուն է, որ որևէ կերպ հնարավոր չի խուսափել հարցից՝ դա վրացիները հայերից այդքա՞ն գիտակից են, թե Հայաստանի կառավարությունն է վրացականից այդքա՞ն անգիտակից։

գ) Հայաստանում երեկ արվել է 1245 թեստ, 517-ը դրական արդյունք է տվել։ Դրական արդյունքը կազմում է 41,5%: Աշխարհում ոչ մի տեղ այդպիսի թիվ չկա, ոչ մի տեղ: Ադրբեջանում օրը 10000 թեստ են անում, ու մոտ 200 հիվանդ են հայտաբերում, դրական արդյունքը ընդամենը 2% է, Ռուսաստանում օրը 200 000-ից ավել թեստ են անում, դրական արդյունքը 4% է։ Հայաստանում 40%-ը նշանակում է, որ թեստավորում են միայն հիվանդներին, երբ մարդն արդեն լուրջ ախտանիշներ ունի, իսկ մինչ այդ վարակը անարգել տարածվում է։ Այն, որ թեստավորումը Հայաստանում ձախողված է, կառավարության և կոնկրետ առողջապահության նախարարության մեղքն է, որը մինչև հիմա չի կարողացել դա կազմակերպել։ Արագ թեստերը միջազգային շուկայում ընդամենը 3-5 դոլար արժեն, օրական 5000 թեստ անելը բոլոր ծախսերով՝ առավելագույնը 100 հազար դոլար, դա կոպեկներ է այն վնասների համեմատ, որը երկիրը օրական կրում է։ Թե ինչու դա չի արվում անհրաժեշտ չափերով, ոչ ոք չի բացատրում, բայց ես համոզված եմ, որ խնդիրը բոլորովին էլ փողի պակասը չի։

դ) վերջինն էլ՝ երեկ «ջանք ու եռանդ չխնայող» վարչապետը հանկարծ հայտնաբերեց, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի բանվորուհիները աշխատանքի են գնում լեփ-լեցուն ավտոբուսով, և որոշեց դրա հիման վրա ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնել։ Թե լեփ-լեցուն ավտոբուսների, թե հակահիգենիկ ֆաբրիկաների մասին ես արդեն մի քանի անգամ գրել եմ, դրանք վարակի տարածման ակնհայտ աղբյուր են, հատուկ խելք պետք չի դա հասկանալու համար։ Մինչև հիմա դրանք աշխատել են, որովհետև կառավարությունը, փոխանակ դրանց սեփականատերերի հետ հակամաճարակային ստանդարտներ մշակի ու խիստ կիրառի, կամ դրանք կոշտ փակել ու սոցիալալական բողոքի ալիք է առաջացրել, կամ էլ ստիպված նորից բացել ու վարակի տարածման ալիք է բարձրացրել։ Իրականում, խելամիտ հակահամաճարակային քայլերի դեպքում, վարակի տարածման հավանականությունը կարելի է առնվազն մի քանի անգամ նվազեցնել առանց հիմնարկները փակելու, բայց դա գիտելիք և մեթոդիկ աշխատանք է պահանջում՝ այն, ինչ այս կառավարությանը իր ստեղծման օրից չի բավարարում։

Մի մխիթարանք կա ընդամենը՝ որ վերջապես ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, և կարող է էլ ավելի վատանալ։ Եթե այդպես է, կամ ինքն էլ վիճակը պետք է վերջապես շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա ու թողնի, որ դա արդեն անեն ուրիշները, այլապես ամեն անցնող օր մեզնից նոր մարդկային կյանքեր է խլում։ Առողջ եղեք, անփորձանք»։