Չեմ կարծում, որ Արամ Առաջինի դիրքորոշման փոփոխություն է եղել. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Սրբազանը կարծում է՝ Արամ Առաջինի կողմից արված վերջին շնորհավորական ուղերձի վերաբերյալ ճիշտ կլինի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից պատասխաններ ստանալ։
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ կբացատրեք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի Սուրբ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին, հաշվի առնելով, որ Արամ Առաջինը ևս պահանջում էր նրա հրաժարականը։
«Չեմ կարծում, որ դիրքորոշման փոփոխություն է եղել, բայց ձեր հարցադրման մեջ արդեն նշեցիք, որ ինքը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը և շնորհավորանք էր ուղղել։ Կարծում եմ՝ բացատրություններ կգտնեն տալու»,- ասաց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Նա նաև նկատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարձրաստիճան եկեղեցականներն իրենց դիրքորոշումն արտահայտել են, քանիցս նաև այդ դիրքորոշումը հաստատել են: