Ընդդիմությունը վայր է դնում մանդատը... կասեցվում են բունկերշիկի լիազորությունները... Գևորգ Պետրոսյանը առաջարկում է մի քանի կետից կազմված ծրագիր
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է գործողությունների օրակարգ, թե ինչպես կարելի է հասնել արդյունքի՝ երկրի ղեկավարին պատասխանատվության ենթարկելու և հայրենիքը պաշտպանելու համար: Նա ֆեյսբուքյան իր էջում առանձնացրել է մի քանի կետ.
«- Ընդդիմությունը վայր է դնում մանդատները.
- Առաջանում է խորհրդարանական ճգնաժամ.
- Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ անժամկետ.
- Տուն ենք ճանապարհում Հրապարակի բունկերի մուլտիկին, որ գնա գոնե մի անգամ լողանա, սափրվի, որ մաքուր մարմնով գնա բանտ…
-Ձևավորվում է ընդդիմադիր կոլեգիալ կառավարություն.
- Գլխավոր դատախազը քրեական հետապնդում է հարուցում բունկերշիկի նկատմամբ ու անհապաղ կալանավորման միջնորդությամբ մտնում է դատարան.
- Բանակը բերվում է մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի.
- Դատարանի որոշմամբ կասեցվում են բունկերշիկի՝ իբրև հանրային ծառայողի լիազորությունները (ՀՀ քր.դատ.օր. 152 հոդվածով)…
Մնացածը լրիվ իրա հունով կգնա…»