Ամոթ ունեցողը ինքնասպան կլիներ... Աբրահամ Գասպարյան
Մարտնչող տգիտության ավելցուկը ձեզ արդեն խայտառա՛կ է անում։ Դիվանագետությամբ զբաղվելը ձեր խելքի բանը չէ, որովհետև դիվանագետը լեզվին տալուց կամ անտաղանդ սուտ ասելուց առաջ տասը կմտածի, հետո կարտաբերի։ Իմաստակի ինքնավստահ հայացքն ու միմիկան, ներվային ժեստերն ու ճապաղ մտքերը, ստելն ու հակագիտական ելույթները նույնիսկ ձեր հավատարիմների բանակի՛ն են շշմեցնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Աբրահամ Գասպարյանը:
«Այսպես.
1-Հայաստանը ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթի հեղինակ չէ, այլ այդ կառույցին միացել է 1992-ին, ադրբեջանն էլ՝ 1993-ին,
2- այս պետությունները համատեղ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջությունը։
3- խոսքն ընդամենը Ալմաաթիի հռչակագրի մասին է, որին հետխորհրդային 8 երկիր միացել է 92 թ-ից սկսած,
4- ԱՊՀ հռչակագիրը, միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու կանոններին համապատասխան, ներառում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը։
Պի՛նդ եղեք»: