Ակտիվիստները Նիկոլ Փաշինյանի համար կալանավայրի առաջին անհրաժեշտության իրեր էին բերել, շատ զուգարանի թուղթ. նրանց բերման ենթարկեցին (տեսանյութ)
Մենք այսօրվա երթը ամփոփում ենք կառավարության ղեկավարի աթոռը զավթած, իրեն վարչապետ անվանող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն թափթփուկի, ով պատրաստվում է հազարավոր մեր եղբայրների արյունը ուրանալով, մեր հայրենակիցների տունը, մեր հողը, մեր հայրենիքը, մեր Արցախը հանձնել Ադրբեջանին: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ ասաց ակցիայի դաշնակցական կազմակերպիչներից մեկը:
«Ինքն այլ ելք չունի՝ ինքը դատվելու է: Եվ քանի որ ինքը շուտով հայտնվելու է ճաղերի հետևում, մենք՝ որպես բարի կամքի դրսևորում, այսօր բերել ենք կառավարության դիմաց իրեն փոխանցելու առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք ինքը կօգտագործի կալանավայրում: Ի միջի այլոց ասեմ՝ զուգարանի թուղթ շատ ենք դրել, հասկանում եք՝ ինչու, դա նրան ավելի շատ պետք կգա»,- ասաց երիտասարդը՝ փորձելով այդ իրերը թողնել կառավարության աստիճաններին, սակայն մի կարմիրբերետավոր նետվեց «ինքնազոհությամբ» փրկելու Փաշինյանի պատիվը և թույլ չտալու դա:
Հետևեց մյուս կարմիրբերետավորների խմբակային քաշքշոցը, և երիտասարդներին բերման ենթարկեցին:
«Թուրքեր եք դուք»,- հետևեցին ակտիվիստների վանկարկումները:
Մարամասները՝ տեսանյութում