Դիմակավորված սևբերետավորները մտել են «Աստղիկ» ԲԿ, ուր գտնվում են Արագածոտնի մարզում կրակոցների հետևանքով վիրավորվածները (լուսանկարներ)
Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորված քաղաքացիներն «Աստղիկ» բժշկական կենտրոնում են։ NEWSPRESS.am—ի տեղեկություններով, վիրավորներից մեկը կոմայի մեջ է։
Ականատեսների փոխանցմամբ՝ հիվանդանոց է մտել սևբերետավորների մի խումբ և շարժվել դեպի վիրավորների գտնվելու վայրը։
Տեղեկությունը հայտնող ականատեսը նկատում է, որ նրանք դիմակավորված էին և այնքան արագ էին քայլում, որ հազիվ հասցրել է նրանց թիկունքից լուսանկարել։