Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր սկսվեց «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը:
Նիստը տեղի չունեցավ և այն հետաձգվեց, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ հուլիսի 14-ին նրա մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։
«Հարգելի դատարան, պարոն Քոչարյան հուլիսի 14-ին վատառողջ էր, Քովիդի թեստ է հանձնել, և պատասխանը դրական է ստացվել: Ներկայացնում եմ Ձեզ համապատասխան փաստաթուղթը»,- ասաց Ալումյանը: