Ողբերգական վթար՝ Գեղարքունիքի մարզում. պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է (լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Պավլիկ Բ-ն տեղում մահացել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։