ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային վերադարձնել օկուպացված տարածքները․ Բլինկեն
ԱՄՆ-ը շարունակում է օգնել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա վերադարձնել փետրվարի 24-ից Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Wall Street Journal-ի համաժողովում։
Պատասխանելով Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի մտադրությունների մասին լրագրողի հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ուկրաինացիներն իրենք են որոշումներ կայացնում այն մասին, թե ուր են ուզում գնալ, երբ և ինչպես են ուզում դա անել,- նշել է Բլինքենը։