«Ասում են՝ սարքեցին. «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին», «Քարֆուրը» ավելի լավ աշխատի. եղավ, ձեր ասածն է». Փաշինյան (տեսանյութ)
Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Նոր զովք» սուպերմարկետի շուրջ զարգացումներին։
Նա ասել է. «Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխախտեմ, բայց հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկ չի վճարել։ Երեկ մի ռեպորտաժ տեսա, ասացի՝ մեկնաբանությունները նայեմ։ Մարդիկ գրում էին, որ էս սուպերմարկետին բռնել են, որ էն մյուսի գործերը լավ գնա։ Ասում են՝ ա՜, էլի սարքեցիք, էս ի՞նչ եք անում։ Ոչ ոք չի ասում՝ դա իրականությո՞ւն է, թե՝ ոչ։
Ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին», «Քարֆուրը» ավելի լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է եղել։ Բոլորը պետք է վճարեն հարկերը, հարկերի չվճարումը պետք է պետական համարժեք արձագանք ստանա»,– ասաց Փաշինյանը։