Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ամրապնդվելու են Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղելԷդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներԵրևանից Զանգակատուն՝ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ․ բաց դաս՝ մեծ գրողի տանը (լուսանկարներ, տեսանյութ)Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել ԵՊՀ դասախոս Արմեն ԽաչիկյանըԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբԱկնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ. ահազանգ Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Չէ', չի կարելի, մենք բան չունենք խոսելու. Սրբազանը մերժեց ոստիկանության պաշտոնյայի «զրուցելու առաջարկը», բնակիչներին ասաց` գնալու են սրանք, օրերի հարց է մնացել
Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով 11 մարդ է ձերբակալվել
Իջևանի ոստիկանապետն ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին. Խամոյան Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Ոստիկանությունը գետնին քարշ տալով, ուժի գործադրմամբ Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ (լուսանկարներ)Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաև ռուբլինՎլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահի պաշտոնակատարինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Ռաիսիի մահվան կապակցությամբՍահմանապահ զորքեր տեղակայելով՝ Հայաստանի զինված ուժերը լուծարելու են․ առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք․ Գառնիկ Դանիելյան
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի պաշտպանության նախարարին
Կալանավորվել է զինվորական դատախազի տեղակալի եղբայրը (տեսանյութ)
Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կաՄենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իրանի իսկական հայրենասերների. ԼավրովԿիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանՎտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. քաղաքագետ «Սարսափ օպերացիա» էր, մազերս սպիտակեցին. Սրբազանը` սև բերետավորներին (տեսանյութ)Իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է. Արդարադատության նախարարությունը` սահմանազատման մասին Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը. Արմեն ԳրիգորյանԱննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարըՀայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն ՍիմոնյանԻրանում տեղի է ունեցել իշխանության բոլոր թևերի ղեկավարների հանդիպումը
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկերոջ մահվան առթիվ4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ», 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք է բացահայտվել. 6 անձ ձերբակալվել էԼիբանանում սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
Մշակույթ

Երևանում բացվել է Փարաջանովի արձանը

100 տարի առաջ այս օրը ծնվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանովը։

Նրա հոբելյանական տարին Հայաստանում նշվում է բազմաթիվ միջոցառումներով։ Կինոյի տան հարակից հատվածում տեղի ունեցավ Փարաջանովի արձանի բացումը, որին հաջորդեց Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, նրա արվեստի սիրահարները և այլք։

Օրվա շրջանակում Կինոյի տան դահլիճում նախատեսվում են կինոդիտումներ, Փարաջանովի թանգարանում տեղի կունենան նաև «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների ելույթները:

Իր ելույթում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ  Փարաջանովին նվիրված մի շարք միջոցառումներ կլինեն ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև Վրաստանում ու Ֆրանսիայում։

Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ  «Կինոյի տան» դիմաց  նախատեսում են ստեղծել աստղային պուրակ և «Նռան գույնի» հրապարակ։

Հիշեցնենք, որ  Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում 1924 թվականին, հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Փարաջանովը ընդունվում է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտ, բայց մեկ տարի անց հասկանալով, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռանում է ինստիտուտից:

Ավարտելով Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը՝ Փարաջանովը աշխատանքի է անցնում Դովժենկոյի կինոստուդիայում՝ որպես բեմադրող ռեժիսոր: Մինչև 1963 թ. ռեժիսորը նկարահանել է չորս լիամետրաժ գեղարվեստական և երեք վավերագրական ֆիլմեր: Իսկ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: