Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղելԷդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներԵրևանից Զանգակատուն՝ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ․ բաց դաս՝ մեծ գրողի տանը (լուսանկարներ, տեսանյութ)Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել ԵՊՀ դասախոս Արմեն ԽաչիկյանըԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբԱկնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ. ահազանգ Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Չէ', չի կարելի, մենք բան չունենք խոսելու. Սրբազանը մերժեց ոստիկանության պաշտոնյայի «զրուցելու առաջարկը», բնակիչներին ասաց` գնալու են սրանք, օրերի հարց է մնացել
Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով 11 մարդ է ձերբակալվել
Իջևանի ոստիկանապետն ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին. Խամոյան Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Ոստիկանությունը գետնին քարշ տալով, ուժի գործադրմամբ Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ (լուսանկարներ)Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաև ռուբլինՎլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահի պաշտոնակատարինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Ռաիսիի մահվան կապակցությամբՍահմանապահ զորքեր տեղակայելով՝ Հայաստանի զինված ուժերը լուծարելու են․ առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք․ Գառնիկ Դանիելյան
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի պաշտպանության նախարարին
Կալանավորվել է զինվորական դատախազի տեղակալի եղբայրը (տեսանյութ)
Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կաՄենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իրանի իսկական հայրենասերների. ԼավրովԿիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանՎտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. քաղաքագետ «Սարսափ օպերացիա» էր, մազերս սպիտակեցին. Սրբազանը` սև բերետավորներին (տեսանյութ)Իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է. Արդարադատության նախարարությունը` սահմանազատման մասին Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը. Արմեն ԳրիգորյանԱննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարըՀայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն ՍիմոնյանԻրանում տեղի է ունեցել իշխանության բոլոր թևերի ղեկավարների հանդիպումը
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկերոջ մահվան առթիվ4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ», 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք է բացահայտվել. 6 անձ ձերբակալվել էԼիբանանում սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԻմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ ԿիրանցՍա միայն Իրանի ցավը չէ, իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. «Պատիվ ունեմ»
Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից. «Տավուշը հանուն հայրենիքի»
Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվելԼարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է․ ՈւՂԻՂՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ-ն ուսանողների հետ այցելել է եզդիների հոգևոր կենտրոն (լուսանկարներ)
Նշանավոր գործիչների մահը չի խանգարի դիվանագիտական ​​համակարգին պաշտպանել ազգային շահերը. Իրանի ԱԳՆ
«Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՓրկարարները Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերել են ազդանշանը ստանալուց 40 րոպե անցԵս հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը. Պուտինը ցավակցել է Ալի ԽամենեիինՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղելԿիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել (տեսանյութ)
Մշակույթ

Այս տարի երիտասարդները աղի բլիթը կուտեն հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը․ սիրո հայկական տոնը

Այս տարի երիտասարդները աղի բլիթը կուտեն հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը` սպասելով, որ երազում կտեսնեն իրենց կեսին:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս․ Սարգսի տոնը կնշի հունվարի 27-ին: Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր: 

Ժամանակին այս օրվա սովորություններից էր նաև փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին ու սպասել զորավարի ձիու պայտի հետքին: Ում մատուցարանի մեջ այն հայտվեց, այդ տարի կիրականանա նրա երազանքը: 

Սրանք տոնի ժողովրդական սովորություններն են, սակայն առավել կարևոր է հոգևոր խորհուրդը․ սա մեծ սիրո տոն է, որը վկայում է պայքարի, ինքնազոհաբերման, հանուն սիրո նահատակվելու մասին։ 

Ս․ Սարգիս. սիրո մարտիկը 

Ամենահաղթ ռազմիկ, գերազանց սպարապետ, արագահաս օգնական, երիտասարդների ու սիրո բարեխոս, սիրահարների պահապան. Ս․ Սարգսին ներկայացնում են բազմաթիվ դրական հատկանիշներով:

Այս զորավարը հայերի ամենասիրելի սրբերից է, նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Հիշեցնում է` զորավարը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ` հոգևոր ու աշխարհիկ կյանքում: Այդ հաղթանակների վկայությունն է նաև աստվածային սիրո հաղթանակը։ Նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: 

«Քրիստոնեությունն ամբողջությամբ սիրո մարմնացումն է: Հովհաննես Ավետարանիչն ասում է՝ Աստծո անունը սեր է: Զորավարն այդ սիրո մարտիկն էր»,- նշում է հոգևորականը:

Տեր Շահեն ընդգծում է՝ այս զորավարի կերպարը միշտ ոգեշնչել է երիտասարդներին՝ որպես երազանքի իրագործողի: Երիտասարդները դիմում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Հոգևորականը հորդորում է Ս․ Սարգիս զորավարի տոնին խնդրել Սրբի բարեխոսությունը: 

Ավանդությունը պատմում է․․․

Ս․ Սագիսը հայ չէ, բայց նրա անունը կապվում է Հայոց աշխարհի հետ։ Ս․ Սարգիսը արիության համար Կոստանդիանոս կայսեր կողմից կարգվում է իշխան ու սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: 

Տեր Շահեն ընդգծում է՝ նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև քարոզիչ, տարածում էր քրիստոնեության լույսը. 

«Հայտնի են նրա բազմաթիվ քաջագործությունները, միշտ հաղթանակներ է տոնել թշնամու դեմ»։ 

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սարգիսը իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում է Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան: Հայոց արքան, իմանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, հորդորում է Սարգսին՝ գնալ Շապուհի մոտ: Շապուհը նրան նշանակում է զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, Ս․ Սարգսի շնորհիվ հրաժարվում են հեթանոսությունից: 

Շապուհ արքան, սակայն, պահանջում է նրանից պաշտել կրակն ու զոհ մատուցել: Զորավարը մերժում է ու կործանում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակվում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Ըստ ավանդության՝ նահատակվելուց հետո՝ նրա մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև զորավարին հավատարիմ զինվորները: 

«Քրիստոս մարմնացավ, Հարություն առավ, իր արյունով փրկեց ամբողջ մարդկությանը։ Մարդկությունը Քրիստոսի անվան համար նահատակվում է մինչև այսօր»,-նշում է Տեր Շահեն։ 

Տոնը՝ եկեղեցում

Տեր Շահեն տեղեկացնում է՝ Ս․ Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվում է Երիտասարդների օրհնության կարգ: Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող երկու եկեղեցիներում: 

Այդ օրը Մատենադարանից Առաջնորդանիստ Ս․Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Ս․ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Ս. Պատարագի ողջ ընթացքում լինում է Ս․ Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ՝ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցի է բերվում նաև Ս․ Սարգսի աջը: Սուրբ աջը եկեղեցում է մնում մինչեւ երեկոյան ժամերգությունը:

Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, կազմակերպվում են տարբեր այլ միջոցառումներ ևս։ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այս տարի կլինի ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ: Այնուհետև սիրահարները կկարողանան միմյանց սեր խոստովանել գրքերի միջոցով։ Նկարիչների միությունում կբացվի ցուցահանդես։