ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ամրապնդվելու են Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղելԷդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներԵրևանից Զանգակատուն՝ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ․ բաց դաս՝ մեծ գրողի տանը (լուսանկարներ, տեսանյութ)Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել ԵՊՀ դասախոս Արմեն ԽաչիկյանըԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբԱկնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ. ահազանգ Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Չէ', չի կարելի, մենք բան չունենք խոսելու. Սրբազանը մերժեց ոստիկանության պաշտոնյայի «զրուցելու առաջարկը», բնակիչներին ասաց` գնալու են սրանք, օրերի հարց է մնացել
Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով 11 մարդ է ձերբակալվել
Իջևանի ոստիկանապետն ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին. Խամոյան Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Ոստիկանությունը գետնին քարշ տալով, ուժի գործադրմամբ Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ (լուսանկարներ)Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաև ռուբլինՎլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահի պաշտոնակատարինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Ռաիսիի մահվան կապակցությամբՍահմանապահ զորքեր տեղակայելով՝ Հայաստանի զինված ուժերը լուծարելու են․ առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք․ Գառնիկ Դանիելյան
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի պաշտպանության նախարարին
Կալանավորվել է զինվորական դատախազի տեղակալի եղբայրը (տեսանյութ)
Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կաՄենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իրանի իսկական հայրենասերների. ԼավրովԿիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանՎտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. քաղաքագետ «Սարսափ օպերացիա» էր, մազերս սպիտակեցին. Սրբազանը` սև բերետավորներին (տեսանյութ)Իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է. Արդարադատության նախարարությունը` սահմանազատման մասին Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը. Արմեն ԳրիգորյանԱննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարըՀայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն ՍիմոնյանԻրանում տեղի է ունեցել իշխանության բոլոր թևերի ղեկավարների հանդիպումը
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկերոջ մահվան առթիվ4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ», 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք է բացահայտվել. 6 անձ ձերբակալվել է
Տեսանյութ

«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)

Վանաձորի Գրիգոր Նարեկացու եկեղեցու դահլիճում հանդիսավոր կերպով բացվեց քույրեր՝ Տաթևիկ և Տիգրանուհի Մարտիրոսյանների ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Վաճառք-ցուցահանդեսում ներկայացված է Տաթևիկ Մարտիրոսյանի նկարներից 43 աշխատանք։ Նրա քույրը՝ մոսկվաբնակ Տիգրանուհի Մարտիրոսյանն էլ, ով հայրենի քաղաք ձեռնունայն չէր եկել՝ իր հետ բերելով գոբելանագործության աշխատանքները, քրոջ հետ ներկայացավ ցուցահադեսում։ Տիգրանուհուն հաջողվել էր իր հետ հայրենիք բերել ու ցուցահանդեսում ներկայացնել իր աշխատանքներից 6-ը։

 NEWSPRESS.am-ի հետ զրույցում, Տիգրանուհի Մարտիրոսյանը պատմեց, թե ինչպես եղավ, որ քույրը՝ Տաթև Մարտիրոսյանն, սկսեց նկարել։

Պարզվում է` նա զբաղվել է մոդելավորմամբ ու նկարչուհի դառնալու մասին երբեք չի մտածել։ Աշխատել է ջրաներկով՝ հասարակ թղթի հետ։ 2020 թվականին՝ սրանից 4 տարի առաջ, ամբողջ աշխարհում բուն դրած պանդեմիան հասնում է նաև Տաթև Մարտիրոսյանին։ Նա 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, վարակվում է «Քովիդ»-ով ու 28 օր գտնվում վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ 

Երբ կոմայից դուրս է գալիս, Տաթևին հարցնում են՝ ի՞նչ կուզես։ Ու որքան էլ զարմանալի էր դա հարազատների համար, նա ցանկացել է ներկ ու կտավ և սկսել նկարել։

«Նախկինում երբեք գուաշի կամ կտավի հետ գործ չէր ունեցել, երբեք նման նկարներ չի արել։ Բոլորս զարմացել էինք, երբ սկսեց նկարել։ Ու նկարում էր ամեն օր 3-4 նկար։ Կարծես ի վերուստ ինչ-որ ուժ իջած լիներ նրա մեջ՝ Աստծո պարգև»,- պատմեց քույրը։

Հետագայում, իհարկե, Տաթև Մարտիրոսյանը խորհրդակցել է մասնագետների հետ, վերապատրաստվել, հղկել իր գործերն ու այսօր արդեն հանդես է գալիս սեփական ստեղծագործություններով՝ սեփական ցուցահանդեսում։

Այս ցուցահանդեսը Տաթև Մարտիրոսյանի երազանքերից մեկն էր։ Նա շատ էր ցանկանում իր քրոջ՝ Տիգրանուհու հետ համատեղ ցուցահանդես բացել։

Ինչպես նշեցինք, Տիգրանուհին էլ զբաղվում է  գոբելենագործությամբ։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ապրում է Մոսկվայում։

Հայկական եկեղեցուն կից գործող հայորդաց տանն էլ, նա, այսպես ասած, բացահայտել է գոբելենի մեծ վարպետ Յուրի Հովսեփյանին։ Սկսել է հաճախել գոբելենագործության դասերի ու մեկը մյուսի հետևից ստեղծել հետաքրքիր ու անձեռակերտ թվացող գործեր։

«Արդեն 10-15 տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով։ Հետաքրքիր ու շատ աշխատանքեր կան, բայց բոլորը չեմ կարողացել բերել։ Աշխատանքերիս մի մասն էլ նվիրել ենք Մոսկվայում հայկական եկեղեցուն»,- ասաց Տիգրանուհի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր հետ Մոսկվայում էլի հայ կանաք կան, ովքեր զբաղվում են գոլբելենագործությամբ ու բավականին աշխատանքեր ունեն։

«Ուզում ենք բերել Հայաստան, ցուցադրել այստեղ։ Դիմել ենք որոշ մարդկանց, որպեսզի օգնեն այդ աշխատանքերը Հայաստան տեղափոխել ու ցուցադրել, բայց առայժմ խոչընդոտներ կան»,- ասաց Տիգրանուհի Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում դեռ կկարողանան հասնել իրենց նպատակին։

Տաթև Մարտիրոսյանի նկարները ցուցադրության արդյունքում նաև կվաճառվեն, բայց Տիգրանուհի Մարտիրոսյանը դեռ պատրաստ չէ հրաժեշտ տալ իր աշխատանքներին։

Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ երբ հաջողի Մոսկվայից Հայաստան տեղափոխել հայ կանանց գոբելնագործության աշխատանքները և ներկայացնել ցուցադրության,  դրանք ևս գտնեն իրենց գնորդներին։

Իսկ առայժմ Վանաձորի Գրիգոր Նարեկացու եկեղեցու դահլիճը 10 օր շարունակ իր դռները բացած կպահի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան վայելել արվեստի գործերն ու նաև ձեռք բերել դրանք։

Արմինե Մկրտումյան