Իրանի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին՝ իր հայրենի քաղաքում Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամվա ընթացքում ողջ է եղել, կապի դուրս եկել Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում է «ՔՊ»-ն ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է քննարկել Միրզոյանը ԱԷՄԳ-ի տնօրենի հետ քննարկել է ՀՀ ԱԷԿ-ի հետագա անվտանգ շահագործման հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը ՀՀ-ում ԿԽՄԿ-ն քննարկել է պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ամրապնդվելու են Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղելԷդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներԵրևանից Զանգակատուն՝ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ․ բաց դաս՝ մեծ գրողի տանը (լուսանկարներ, տեսանյութ)Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել ԵՊՀ դասախոս Արմեն ԽաչիկյանըԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբԱկնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ. ահազանգ Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Չէ', չի կարելի, մենք բան չունենք խոսելու. Սրբազանը մերժեց ոստիկանության պաշտոնյայի «զրուցելու առաջարկը», բնակիչներին ասաց` գնալու են սրանք, օրերի հարց է մնացել
Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով 11 մարդ է ձերբակալվել
Իջևանի ոստիկանապետն ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին. Խամոյան Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Ոստիկանությունը գետնին քարշ տալով, ուժի գործադրմամբ Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ (լուսանկարներ)Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաև ռուբլինՎլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահի պաշտոնակատարինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Ռաիսիի մահվան կապակցությամբՍահմանապահ զորքեր տեղակայելով՝ Հայաստանի զինված ուժերը լուծարելու են․ առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք․ Գառնիկ Դանիելյան
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի պաշտպանության նախարարին
Կալանավորվել է զինվորական դատախազի տեղակալի եղբայրը (տեսանյութ)
Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կաՄենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իրանի իսկական հայրենասերների. ԼավրովԿիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանՎտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. քաղաքագետ «Սարսափ օպերացիա» էր, մազերս սպիտակեցին. Սրբազանը` սև բերետավորներին (տեսանյութ)Իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է. Արդարադատության նախարարությունը` սահմանազատման մասին
Տնտեսություն

Ոստիկանության մի շարք պաշտոնյաներ կաշառք են ստացել և չարաշահել ծառայողական լիազորությունները

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխման դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև զենքի գործադրմամբ զուգորդված խուլիգանության դեպքը ոստիկանության պաշտոնյաների կողմից թաքցնելու, վերջիններիս կողմից իշխանական ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մի շարք դեպքեր:

Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասնում են՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի անտառպետության անտառապետ Ա. Կ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներից մեկի պետի տեղակալ Վ. Գ.-ի հետ՝ կաշառքի դիմաց տվյալ անտառպետության տարածքից ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխումն ու իրացումը կազմակերպելու համար:

Ոստիկանության հիշյալ պաշտոնյան, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, անտառապետ Ա. Կ.-ի մատնանշած տրանսպորտային միջոցներով ապօրինի հատված փայտանյութի քանակի և որակական հատկանիշների վերաբերյալ փաստաթղթերում կեղծ տեղեկություններն անտեսելու և փայտանյութի անօրինական տեղափոխումը չարգելելու դիմաց 2023թ. օգոստոսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ա. Կ.-ից որպես կաշառք ստացել է 240.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ Ա. Կ.-ն, 2023թ. օգոստոսին Ճակատեն Կապան ավտոճանապարհին Ա. Ս.-ի վարած ավտոմեքենայում նկատելով իր ծանոթ Բ. Հ.-ին, իր ավտոմեքենայով հետապնդել և իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա. Ս.-ի վարած տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Ա. Կ.-ի կողմից զենքի գործադրմամբ զուգորդված վերոհիշյալ խուլիգանությունը կատարելուց հետո ենթադրյալ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ոստիկանություն, որից հետո Վ. Գ.-ն Սյունիքի մարզային վարչության մեկ այլ պաշտոնյայի՝ Հ. Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Ա. Կ.-ի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու շահագրգռվածությունից ելնելով, նրան առաջարկել են համապատասխան դիմում ներկայացնել ոստիկանություն՝ դրանում թաքցնելով դեպքի իրական փաստերն ու խեղաթյուրելով ծանր հանցանքի կատարման հանգամանքները: Արդյունքում՝ ծանր հանցանքի փոխարեն քրեական վարույթ է նախաձեռնվել ոչ մեծ ծանրության արարքի հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն զենք զինամթերքը կամովին հանձնելու դեպքերի ցուցանիշները բարելավելու նպատակով նախնական համաձայնության գալով Հ. Ծ.-ի և ոստիկանության ավագ տեսուչ Ն. Ա.-ի հետ, վերջիններիս  հանձնարարել է կազմակերպել դեռևս 2023 թ. իր կողմից գնված ակոսափող հրացանի՝ այլ քաղաքացու կողմից իբր ինքնակամ ոստիկանություն ներկայացնելու  շինծու դեպքի հաշվառման գործընթաց:

Այդ նպատակով Ն. Ա.-ն դիմել է իր ծանոթ Ա. Ս.-ին՝ վերջինիս խնդրելով ոստիկանության բաժնում հաղորդում ներկայացնել, թե իբր կամավոր ներկայացնում է իր գտած ապօրինի զենքը՝ վստահեցնելով, որ դրա արդյունքում նրա համար որևէ անբարենպաստ հետևանք չի առաջանա: Ա. Ս.-ն, համաձայնվելով պաշտոնատար անձի հիշյալ առաջարկի հետ, հաղորդմամբ հայտնել է, թե իբր տան խորդանոցը մաքրելիս գտել է հանգուցյալ պապին պատկանող վերոհիշյալ հրացանը և ներկայացրել ոստիկանություն, որից հետո նշված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ իրականում տեղի չունեցած հանցանքի առթիվ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով /2 դրվագ/, իսկ Ա. Կ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Հ. Ծ.-ին և Ն. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ 46 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: