ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է Թրամփից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոքր տարբերությամբ առաջատար է նախկին նախագահ Դոնալդ Թրամփից: Այս մասին են վկայում Quinnipiac համալսարանի նոր հարցման տվյալները։
Նրա խոսքով՝ Բայդենն ունի ընտրողների 48%-ի աջակցությունը, իսկ Թրամփը՝ 45%-ի։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել էր, որ Ռոբերտ Քենեդի կրտսերի մասնակցությունը նախընտրական մրցավազքին դրականորեն կազդի Հանրապետական կուսակցության վրա:
Հարցումն անցկացվել է մարտի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ երկրում գրանցված 1407 ընտրողների շրջանում։