Առանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ամբողջությամբ կործանել Ուկրաինան, և առանց ամերիկյան օգնության երկիրը կկորցնի տարածքներ և կարող է պարտվել պատերազմում:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը տարեկան միլիարդավոր դոլարներ է ծախսում տարբեր երկրներում իրավիճակն ապակայունացնելու գործողությունների վրա։ Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը, ընդգծել է որ, պետք է ավելի ակտիվորեն դիմադրի ուկրաինական պետության դեմ ազդեցությունն ընդլայնելու Կրեմլի փորձերին։
Զելենսկին պարզաբանել է, որ ռուսական ազդեցությունը վերաբերում է մոլորակի տարբեր շրջաններին, մասնավորապես՝ զգայուն շրջաններին: