ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
Իրանի հարձակումն Իսրայելի վրա դատապարտել է 49 երկիր՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ՝ այդ կապակցությամբ հանդես գալով համատեղ հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Երկրների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նրանք միանշանակ դատապարտում են Իրանի Իսլամական Հանրապետության և նրա զինյալ գործընկերների հարձակումն Իսրայելի պետության վրա՝ օգտագործելով հարյուրավոր բալիստիկ և թևավոր հրթիռներ և անօդաչու սարքեր:
Ստորագրողները կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին և տարածաշրջանի երկրներին քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար։