Թբիլիսիում ցույցերը դեռ շարունակվում են
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարների մեծ մասը գնացել է տուն, սակայն խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ տարածքն ամբողջությամբ շրջափակված է պարեկային ոստիկանության խմբերով, տասնյակ մարդիկ դեռ մնում են: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ռուսթավելի պողոտայում երթի կազմակերպիչները ցուցարարներին կոչ են անում չլքել տարածքը։ Ամբողջ շրջակայքում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության խմբեր։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Սրանից հետո երկրի մայրաքաղաքում սկսվել են զանգվածային ցույցեր, որոնք ոստիկանությունը ստիպված է եղել ցրել՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։