Թուրքիայի կաուչուկի գործարաններից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել
Թուրքիայի արեւմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է Իզմիրի Չիգլի շրջանի Աթաթուրքի արդյունաբերական գոտում։
«Հրդեհը բռնկվել է կաուչուկի արտադրության գործարանում և տարածվել պլաստիկի արտադրության գործարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհը մարելու համար բերվել են հրշեջ-փրկարարներ հարակից տարածքներից։
Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան: