Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում ասում է ամենամեծ սուտը աշխարհի: Ասում է` ես ձեզանից մեկն եմ: Ձեզանից ոչ մեկ չի ասում` պարոն Փաշինյան, ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ, դու ո՞նց կարող ես մեզնից մեկը լինել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է մարտունեցի «խոպանչու» հումորային տեսանյութը հրապարակած օգտատերը: