Կիլիան Մբապպեն դոպինգ թեստ է հանձնելՓաշինյանը կրկին «ՔՊ» նիստ է գումարել Թուրքիան դատի է տվել ԻսրայելինՀՀ-ն զավթած 5-րդ շարասյունը ունի միայն ոստիկանություն և պատերազմով մարդկանց սպառնալու տեռոր․ Դանիելյան Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվի բնակչության անվտանգությունը Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ Բաքվում հակահայկական պատումները դպրոցում վերջին տարիներին զուգորդվում են ռազմականացվածության աճով Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Ավանեսյանի գոլը հաղթանակ է պարգևում Բալթիկային գավաթային խաղում Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել գետի մյուս ափ Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Հարյուրավոր հատուկջոկատայիններ՝ Կիրանցում, իրավիճակը մնում է լարված․ ՈՒՂԻՂԵրևանում տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ) 4-րդ օրն է՝ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին (տեսանյութ) Կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնմանը, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ․ Սաղաթելյան Երկու նոր ավտոբուսները Երևանում հարվածել են իրար, կա ԲԿ տեղափոխված քաղաքացի (տեսանյութ) Զելենսկիին նախազգուշացվել է ճակատում աղետալի վիճակի մասինՍրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք, լա՞վ եք զգում. քաղաքացին` ոստիկաններին (տեսանյութ) Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում նշել են, թե ով է կազմակերպել 2014 թվականին Օդեսայի սպանդըԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցում կրկին լարված իրավիճակ է․ ՈՒՂԻՂ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Կուլեբա Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի Գեղարքունիքի մարզում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա (տեսանյութ) Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում (տեսանյութ) Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Դանիելյան Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են ՀՀ ինքնիշխանությունը. Աբրահամյան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացներըՀայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Միրզոյանը կարևորել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու հարցում Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը
Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է արգելված զենք կիրառելու մեջՏավուշում իրականացվում է հանուն թուրքի օպերացիա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում․ ԶոհրաբյանԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ Ժաննա ԱնդրեասյանՔրեակատարողական ծառայողների աշխատվարձը կբարձրանա
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
46-ամյա տղամարդը կալանավորվել է Հրազդանի կիրճում սպանության գործովԿիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան (տեսանյութ)Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)«Մեր դրոշը ծածանվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի»․ ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբան

Նույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է 

«Այն,մինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման գործընթացի մեջ, ապա ոչ թե պետք է հայտարարվեր, թե աշխատանքը Տավուշից են սկսում, այլ կներկայացվեին պրոցեսի հիմնական սկզբունքներն ու ճանապարհային քարտեզը:

Այս գործընթացի հետ կապված հանրային սուր արձագանքը որքան էլ սպասելի է, բայց այս անգամ ևս մեր ունեցած բարդ խնդիրների մասին է արձանագրում` մի կողմից ամեն մի նոր ճգնաժամի պատրաստ չլինելու, մյուս կողմից` դրանց չափազանց ուշ արձագանքելու տեսանկյունից:

Նույն Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին, մանավանդ, երբ սկզբնական շրջանում ադրբեջանցիները փորձել էին այն նույնիսկ եռակողմ հայտարարության տեքստ մտցնել, բայց այն ժամանակ փաշինյանական իշխանությունից այլ սպասելիքներ և զիջումներ էին ակնկալում ու սրանց դեմքը միացյալ ուժերով փրկեցին:

Անցնող 3-4 տարիների ընթացքում այս խնդրի մասին որոշ գործիչներ, փորձագետներ, լրագրողներ բազմիցս են խոսել, իսկ մի ամիս առաջ Փաշինյանն արդեն բաց տեքստով է խոստովանել, բայց չգիտես թե ինչու՝ շատերի համար միայն երեկվա իրադարձություններն էին շոկային:

Նույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում»:

Իր հանձնողական քաղաքականությունն իրացնելու ճանապարհին իշխանությունը բոլոր միջոցներով ոչ իշխանական դաշտում անտարբերություն, անվստահություն և պառակտում է մտցնում, ոմանք գիտակցված կամ չգիտակցված մտնում են այդ դաշտ, իսկ հետևանքն այն է, որ ամեն նոր հանգրվանային փուլում հասարակության ակտիվ, առողջ և կարող խմբերը մոտենում են անպատրաստ, խոցելի և վիրավոր:

Կարելի՞ է այս հանգամանքները հաշվի առնելով ամեն ինչ ավարտված համարել: Իհարկե, ոչ: Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն, սակայն դրանք ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա, ինչը պետք է հիմնված լինի ոչ թե հուզականության կամ ձևականության, այլ պրագմատիկ հաշվարկների վրա»: