Թրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ներկուսակցական ընտրություններում, գրում է Hill թերթը։
Հրատարակության տվյալներով՝ քվեաթերթիկների 70 տոկոսը մշակելուց հետո Թրամփը հավաքում է 83,1 տոկոս։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Ընտրությունների մրցավազքում հիմնական մրցակիցներն են պետության ներկայիս ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենը, ինչպես նաև Ամերիկայի նախկին առաջնորդ, հանրապետական Դոնալդ Թրամփը։
Երկու թեկնածուներն էլ նախնական քվեարկությունից արդեն ստացել են բավականաչափ ձայներ՝ իրենց կուսակցություններից առաջադրումն ապահովելու համար, և նրանց գրեթե բոլոր մրցակիցները հայտարարել են մրցապայքարից դուրս գալու մասին: