Մինչև մայիսի 9 ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ու միասնական պայքարը տանելու համար. Անժելա Էլիբեգովա «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԻսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ ՓաշինյանՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով շարժվեց Երևան (տեսանյութ)
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է ԵրևանԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. ԹյուրքագետՀիտլերի գլխավոր շտաբում նորածին երեխայի մնացորդներ են հայտնաբերել. Der SpiegelԱրթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. ՓաստաբանՄինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան․ Ուրալի վթարից զոհված Ժոզեֆի մայրը չի հաշտվում կորստի հետ (տեսանյութ)Շուռնուխի նոր թաղամասը պատրաստ չէ, բայց բնակիչներն այլևս ամսական փոխհատուցում չեն ստանումԱրցախցին օտարի ունեցվածքի վրա աչք չունի. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասինՎրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. ԶուրաբիշվիլիՈղբերգական վրաերթ․ «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված «Mazda»-ին
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են
Այսօր և առաջիկա 3 օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքներըԵս իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լենա տատիկը՝ ոստիկանների գործողությունների մասին (տեսանյութ)Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը տեսանյութով է կիսվել (տեսանյութ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության․ ՌԴ ԱԳՆԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբանԱրցախցին Հայաստանում պետք է արժանապատիվ կացարան ունենա, քանի դեռ չի վերադարձել իր տուն (տեսանյութ)Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերըՍտացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. ԻրանագետԵթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Հայիթիի հյուսիսում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվելՀամայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինՈվքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»Առանց արևմտյան զենքի Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից. ԲորելԳեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»2018-ի հեղափոխությունը երկրին տվեց երկու բան` տարածքների կորուստ և ՔՊ-ականների զանգվածային բարեկեցություն. «Ժողովուրդ» (լուսանկար)Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես. «Փաստ»Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը. մոտակա տները և փողոցները հեղեղվել են (լուսանկարներ)
Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իՈստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի. տասնյակ միլիոններ են ծախսվում. «Հրապարակ»Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԿիրանցիներին ադրբեջանցիներից պաշտպանվելու համար ծառ տնկել առաջարկող Փաշինյանը սեփական անվտանգությանը հիվանդագին է վերաբերվում. «Հրապարակ»Աշտարակի տներից մեկի բակում դիակ է հայտնաբերվելՀանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»Ինչպես և որտեղից են առևանգվել Արցախի ղեկավարները. Արայիկ Հարությունյանը գնում էր գինու գործարանը վաճառեր. «Փաստ»Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է
Հասարակություն

Ինձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը. 

«Ինձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու ճակատագրիդ ողբերգական էջերը, ասում են՝ անցիր, մի հիշի, ասում են՝ ընկերություն արա քեզ ոչնչացնողի հետ, որը հիմա ավելի է պատրաստված ու ավելի կազմակերպված ատելությամբ է սպասում իմ բթացմանը:

Ասում են՝ դե, արժանի չես Հայրենիք ունենալուն, որովհետև սխալվել ես, որովհետև, հա, սխալվում ես, ասում են հայը առևտրական է ու փողի մեռած, լավ գործ կանի թշնամու հետ, դու ինչի՞ ես խառնվում, ասում են տկար է հայ ժողովուրդը ու անջատ-անջատ եղած:

Ասում են՝ էլ սփյուռք չկա, հայաստանցին էլ ուրիշի երկիրն է հա ընտրում, դատարկ երկիրը հանձնում են, հային պետք չի, ասում են՝ ի՞նչ ես գլուխդ հա դարդի տակ դնում, ապրի էլի էն քիչ մնացած տարիներդ, կես դարդ անցավ արդեն, մի քիչ էլ ձգի, ասում են մեր ողբն է մեզ հա խանգարում ապրել, հենց մոռանանք ցավոտ օրերը՝ ընտիր կապրենք, ասում են հայերը ընտրյալ ժողովուրդ են, հետո էլ ասում են՝ հավես չկա էլ պայքարելու, ուֆֆ, գնամ երկրից հանգիստ ապրեմ:

Ասում են՝ հա ստատուս ես գրում, իբր ինչ, էնա, 2013,16,17, 2020-ի գրածներդ կարդա, բան չի փոխվել, ասում են բա ինչի՞ առաջ չէիր գրում, ասում են՝ այդ հողերը մերը չէին, ասում են, իսկ ես շարունակում եմ գրել, գործել, հավատալ ու հիշել:

Մեր բոլոր ամրոցներից հիշողության ամրոցն է միայն, որ չի ընկել. ամուր պահեք, ձեր ցավը տանեմ, ամուր ու վառ պահեք էդ ամրոցը, եկեղեցու պատարագն Է հիշողության էդ ամրոցը, աղոթքն է, մեր մոր պատմածն է գաղթի ճամփի իր պապերից:

Ցեղասպանության հուշահամալիրում ներկա հայն է այդքանից հետո ապրող հայը, հիշող ու պահանջատեր հայը, ոչ թե ծնկած ու իրավունք մուրողը, Հայաստանի օրով ու արևով ապրողն է էս «ասում են»-ների շղթան քանդողը:

Ծիծեռնակաբերդ ծաղիկ բերող երեխեն, դպրոցում՝ «Մասիս սարն եմ սիրում» ասողը, ամեն օր պայքարող, մահով անմահացած, իր լեռը պահողը, իր հայությունից չհոգնողը, էն թերի մեկին հետևից տանողը, չհուսահատվողը, ճշմարտության աչքերին նայելուց չվախեցողը, տո հա՜, նորից սխալվելով, բայց իր արածն ուղղողը, իր նեղ շահերից դուրս եկողը, քաղաք-ն անջատական բաները մի կողմ դնողը,
հանունի համար հիշողն ու իրագործողը: 

Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք. սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ:

24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը, ես հավատում եմ»: