Ռուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում ոստիկանական կետի վրա հարձակման մասին։
Կեսգիշերին մոտ անհայտ անձինք ավտոմեքենայով մոտեցել են դիրքի մոտ, պայթեցրել նռնակն ու կրակ բացել։ Բախման ժամանակ սպանվել է գործուղված սպա, վիրավորվել են տեղի չորս ոստիկաններ։
Պատասխան կրակից սպանվել է երկու զինյալ։ Այս պահին դեպքի վայրում են անվտանգության ուժերը։
Նշվում է, որ վիրավոր ահաբեկիչը կարող է լինել հինգ հետախուզվող ահաբեկիչներից մեկը, ով սպանել է իրավապահ մարմինների երկու աշխատակցի ու դիմել փախուստի։