Ուկրաինացի զինվորականները դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը Ավդեևկայի շրջանում
Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողները ռուսական բանակի առաջխաղացման պատճառով դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը։ Այս մասին հայտնում է The Japan Times-ը:
Նշվում է, որ հրամանատարությունը նման որոշում է կայացրել, քանի որ իրավիճակը փոխվել է։ «Մեզ ասացին, որ բահեր չվերցնենք, մնանք և սպասենք հրամանի։ Ռուսներն առաջ են գնում»,- եզրափակել է իր խոսքը մի ուկրանինացի զինվորական:
Մինչ այս Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր ռազմաճակատում իրավիճակի սրման մասին, որը, ըստ նրա, դինամիկ փոխվում է։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը հարձակում են սկսել Կուրախովոյի և Պոկրովսկի վրա՝ Մարինկայից և Ավդեևկայից արևմուտք, և արդյունքում Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները նոր գծեր են տեղափոխվել Սեմենովկայի, Բերդիչևի և Նովոմիխայլովկայի շրջանում։