Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է, նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծեց, որ Հոկտեմբերի 27-ի մասով փոխվել է նախաքննական մարմինը։