Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ամրապնդվելու են Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Պատմե’ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին, այն վճռական է լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղելԷդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներԵրևանից Զանգակատուն՝ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ․ բաց դաս՝ մեծ գրողի տանը (լուսանկարներ, տեսանյութ)Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել ԵՊՀ դասախոս Արմեն ԽաչիկյանըԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Իրանի ղեկավարների մահվան կապակցությամբԱկնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԵՊՀ բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ. ահազանգ Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Չէ', չի կարելի, մենք բան չունենք խոսելու. Սրբազանը մերժեց ոստիկանության պաշտոնյայի «զրուցելու առաջարկը», բնակիչներին ասաց` գնալու են սրանք, օրերի հարց է մնացել
Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով 11 մարդ է ձերբակալվել
Իջևանի ոստիկանապետն ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին. Խամոյան Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Ոստիկանությունը գետնին քարշ տալով, ուժի գործադրմամբ Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ)
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ (լուսանկարներ)Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաև ռուբլինՎլադիմիր Պուտինը զանգահարել է Իրանի նախագահի պաշտոնակատարինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Ռաիսիի մահվան կապակցությամբՍահմանապահ զորքեր տեղակայելով՝ Հայաստանի զինված ուժերը լուծարելու են․ առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք․ Գառնիկ Դանիելյան
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի պաշտպանության նախարարին
Կալանավորվել է զինվորական դատախազի տեղակալի եղբայրը (տեսանյութ)
Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կաՄենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իրանի իսկական հայրենասերների. ԼավրովԿիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը, համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանՎտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. քաղաքագետ «Սարսափ օպերացիա» էր, մազերս սպիտակեցին. Սրբազանը` սև բերետավորներին (տեսանյութ)Իրականացվող գործընթացն ամբողջությամբ իրավաչափ է. Արդարադատության նախարարությունը` սահմանազատման մասին Համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը. Արմեն ԳրիգորյանԱննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարըՀայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն ՍիմոնյանԻրանում տեղի է ունեցել իշխանության բոլոր թևերի ղեկավարների հանդիպումը
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկերոջ մահվան առթիվ4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ», 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք է բացահայտվել. 6 անձ ձերբակալվել էԼիբանանում սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԻմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ ԿիրանցՍա միայն Իրանի ցավը չէ, իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. «Պատիվ ունեմ»
Մամուլ

Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչ Հայաստանում քննարկումների գլխավոր թեման շարունակում է մնալ սահմանազատման խնդիրը, հարևան Վրաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև տարածաշրջանային կոնֆիգուրացիայի վրա։ Հարևան երկրում ներքաղաքական մթնոլորտը լարվել է հատկապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի շուրջ, որին դեմ են արտահայտվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն դիտելով որպես Եվրամիությանն ինտեգրվելու խոչընդոտ։ Երկրի խորհրդարանում օրենքի նախագծի քննարկումները ուղեկցվում են բողոքի ցույցերով։

Վրաստանի քաղհասարակությունը և ԶԼՄ-ները մտավախություններ ունեն, որ այս օրինագիծը կարող է օգտագործվել իշխող ուժի կողմից՝ մամուլը և ընդդիմադիր հայացքներ ունեցողներին ճնշումների ենթարկելու և լռեցնելու համար։ Նշենք, որ այս օրենքը հաճախ անվանվում է նաև «ռուսական օրենք»։ Իրականում վրացական մամուլում «օտարերկրյա գործակալների մասին» օրենք անվանվող այս նախագիծը Ռուսաստանի հետ կապ չունի։ Այն ընդամենը արտաքին ֆինանսավորման թափանցիկության բարձրացման մասին է։ Ըստ օրենքի, օտարերկրյա ազդեցության գործակալ համարվող անձինք պարտավոր կլինեն տարեկան եկամուտների հայտարարագրեր ներկայացնել։

Օրենքի նախագիծը նաև լիազորում է Վրաստանի արդարադատության նախարարությանը՝ հետաքննել և փաստաթղթեր ստանալ այն կազմակերպություններից, որոնք, իրենց կարծիքով, օտարերկրյա ազդեցության գործակալներ են: Ավելի խորքային առումով դիտարկելու դեպքում կարելի է տեսնել, որ արևմտյան ժողովրդավարությունների դեպքում նույնպես արտերկրից ֆինանսավորման թափանցիկության հարցը դրված է։ Ու ընդհանրապես, հարթակները, որոնք արևմտյան կառավարությունների կողմից վերահսկելի չեն, կարող են ընդհուպ արգելվել։ Ու դրանով է պայմանավորված, որ արևմտյան մի շարք երկրներում դրված է չինական «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցի արգելման հարցը։

Ի դեպ, հավելենք, որ կան տեղեկություններ, որ Հայաստանում էլ կարող են նման արգելք սահմանել: Ընդհանրապես, պարզ է, որ օտարերկրյա ֆինանսավորման լ յուստրացիայի ու վերահսկողության բացակայության դեպքում կարող է երկրում իրավիճակը ապակայունացվել, իսկ դա չի բխում երկրի շահերից։ Պատահական չէ, որ Վրաստանի իշխանություններն օրենքի ընդունումը հիմնավորում են նաև «ուկրաինացումից» խուսափելու հավաստիացումներով։ Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ, ի տարբերություն Սահակաշվիլիի ավերումների, վրացական գործող իշխանություններին հաջողվում է երկիրը հեռու պահել աշխարհաքաղաքական ցնցումներից ու նոր կորուստներից։ Վրաստանը հրաժարվում է մուտք գործել աշխարհաքաղաքական բախման տիրույթ և ոչ միայն խուսափում է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց, այլև մի շարք ուղղություններով շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո վրացական տնտեսությունը Հայաստանի տնտեսության հետ մեկտեղ վերելք ունեցավ, քանի որ Հայաստան և Վրաստան տեղափոխված ռուսաստանցիներն իրենց հետ բերեցին նաև մեծ կապիտալ։ Ընդհանրապես, Վրաստանը մեծ օգուտներ է ստանում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից։ Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները չեն հրաժարվում ԵՄ-ին անդամակցելու իրենց քաղաքական ուղեգծից։ Անգամ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իր կազմակերպած հավաքի ժամանակ խոստացավ, որ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա 2030 թվականին ու ավելի ուժեղացած, իր ինքնիշխանությունն ու ազգային ինքնությունը ամրացրած կարգավիճակով: Նա նաև ընդգծեց, որ Արևմուտքի համար Ուկրաինան ու Վրաստանը ընդամենը թնդանոթի միս են։

Արևմուտքին, սակայն, այդպես էլ չհաջողվեց Վրաստանը վերածել երկրորդ ճակատի, իսկ դրան կարող էին հասնել, եթե դրանում շահագրգռված ուժերի գործակալները լինեին վրացական կառավարությունում։ Հարց է ծագում. եթե Վրաստանը դեպի Եվրամիություն ճանապարհից շեղվելու մտադրություն չունի, ինչո՞ւ են ԵՄ-ից այդքան սուր արձագանքում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմանը։ Խնդիրն այն է, որ Վրաստանը ձգտում է Եվրամիությանն անդամակցել պահպանողական դրոշի ներքո, այլ ոչ թե լիբերալիզմի։ Պատահական չէ, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, Բուդապեշտում տեղի ունեցած պահպանողականների համաժողովի իր ելույթում անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիաներին, նշում էր, թե Վրաստանը կարողացավ հաջողությամբ պաշտպանել իր ազգային-կրոնական ինքնությունը և ավանդական արժեքները։

Հասկանալի է, որ Արևմուտքում մեծ ազդեցություն ունեցող լիբերալ շրջանակները ծանր են տանում Վրաստանի անցումը պահպանողականների դաշտ և արագացնում են ճնշումը Թբիլիսիի ուղղությամբ, քանի որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը ամիսներ են մնացել, ու կարող է իրավիճակ փոխվել։

Նկատի ունենանք, որ հանրապետական Դոնալդ Թրամփը, որը, այս պահի հարցումների համաձայն, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի, պահպանողական ուժերի թեկնածուն է։ Պարզ երևում է, որ վրացական իշխանությունները հաստատակամ են սեփական արժեհամակարգը պահպանելու գործում, ու անհրաժեշտության դեպքում Արևմուտքից եկող ներգործություններին հակադրվելու հարցում։

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում այսյօր իշխում է «հայկական Սահակաշվիլին», որը ոչ միայն կորուստներ ու ավերներ է բերում մեր պետականության վրա, այլև հատուկ քաղաքականություն է վարում հայկական ազգային արժեհամակարգը քայքայելու ուղղությամբ և բացարձակ չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ուղեծրում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: