Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանն ազատ են արձակվել
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումըՈստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել Տպավորություն են ստեղծում՝ այդ 25 հա հողերը եղել են Ադրբեջանի հսկողության տակ, հիմա անցնում են մեզ Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումըՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը ՀՀ-ն շահագրգիռ է ընդարձակել իր ներդրումը կլիմայի փոփոխությամբ առաջացող խնդիրների լուծման ջանքերում Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան «հարաբերությունների կարգավորման» վերջին զարգացումները Կինը, ամուսնուց գաղտնի, պահարանից գողացել է 1.2 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ ԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆ Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Առաջ ենք գնալու մինչև ճշմարտության հաղթանակ, ես ձեզ ստերով չեմ կերակրի, ինչ կա, այն էլ ասում եմ (տեսանյութ) ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները» Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Ոնց որ 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել, «Շամշադինի բարբառով» թեզեր ունեմ, մորուքս էլ 30 տարվա է (տեսանյութ) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին. «Մարդկանց գումար են առաջարկել» (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ կանեն Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ Սա մինի կապիտուլիացիա է, ոչ թե սահմանազատում, շատերն են միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին (տեսանյութ) ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը 2 օրից կհայտարարեմ, թե ինչ է տեղի ունենալու, և ով ու ինչ պարտականություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 150-ից ավելի դասախոսներ միացան Բագրատ Սրբազանին, նրանք համաձայն չեն ապօրինի սահմանազատմանը (տեսանյութ) Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում Սրբազանը Նեմեսիսի արձանի մոտ հանդիպում է դասախոսների հետ․ ՈՒՂԻՂՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Ավարտվեց առերես հարցաքննությունը, Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ․ փաստաբան Մեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Մայիսի 20-ին 7 ժամով կհոսանքազրկվեն որոշ հասցեներՀրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունըԶելենսկին հետաձգում է ընտրությունները՝ վախենալով, որ չի ընտրվի«․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրելՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ. Արտակ ԲեգլարյանՓոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգումՀռոմի Ֆրանցիսկոս Պապը 2025-ին կլինի ԹուրքիայումԵվ ինչպե՞ս է ՄԻՊ-ը լուծում խնդիրը` վազելով գնում է ԱՄՆ դեսպանից «սըփոռթ» բերելու, Էդ էն նույն «դոբռոն» ա. Կարեն Վրթանեսյան (լուսանկար)«Նոան» առաջարկել է փոխել «Փյունիկի» հետ հանդիպման մրցավայրն ու ժամը ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԵկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու ավելի շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրած ամեն ինչը. ՀՊՄՀ պրոֆեսորԻ՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բելեր Ձեր հեռախոսին
Հասարակություն

Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված

Antifake.am-ը գրում է․

1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom Day):  Թերևս ավելորդ է խոսել յուրաքանչյուր երկրի ժողովրդավարացման և առհասարակ որպես պետություն կայացման համատեքստում մամուլի դերի մասին: Մամուլի ազատությունը յուրաքանչյուր երկրի ժողովրդավարացման կարևորագույն ցուցիչներից է: Պատահական չէ, որ ամեն տարի տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցներ իրենց ուշադրության տակ են պահում աշխարհի երկրներում մամուլի ազատության վերաբերյալ խնդիրները: Հայաստանում Մամուլի ազատության համատեքստում, ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում օբյեկտիվորեն եղել են որոշակի խնդիրներ: Մամուլի ազատության ասպեկտում այսօր էլ բազմաթիվ խորքային խնդիրներ են առկա:  Ընդ որում, այսօր պետք է շեշտել, որ ի տարբերություն այլ շրջափուլերի, 2018թ. սկսած մամուլի դեմ հալածքները, լրագրողների, մեդիադեմքերի նկատմամբ բռնաճնշումներն ուղղակիորեն ունեն սիստեմատիկ բնույթ և ուղղորդվում են քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից:

Բավական է հիշել, թե ինչպես էին թիրախավորվում վարչապետի պաշտոնը զբաղեցնող պատուհասի ասուլիսի ժամանակ սուր հարցեր տվող լրագրողները: Պետք է հիշել, նաև` ինչպես էին ոստիկանության կողմից թիրախավորվում լրագրողները զանգվածային միջոցառումների` ցույցերի կամ հանրահավաքների ժամանակ:

Պետք է նաև հիշել, թե այս տարիների ընթացքում ինչպես են թիրախավորվել տարբեր լրատվամիջոցներ: Վերջին վեց տարվա ընթացքում ԶԼՄ-ների, լրագրողների նկատմամբ շարունակական բռնաճնշումները հանգեցրել են նրան, որ Փաշինյանի կառավարման 6-րդ տարում գործիչներին կալանավորում են նրա համար, որ քաղաքական փոդքասթի ընթացքում սուր քննադատությամբ են հանդես եկել գործող ռեժիմի հասցեին: Խոսքը իհարկե «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման մասին  է. ակնհայտ քաղաքական դրդապատճառներով կալանավորում, որի միակն նպատակը ընդդիմադիր գործիչներին լռեցնելը և փոդքասթի ընթացքը տորպեդահարելն էր:

Ընդ որում, հարկ է շեշտել, որ Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է AntiFake.am կայքի հիմնադիրը: Եվ շատ խորհրդանշական է, որ մամուլի ազատության միջազգային օրը մեր երկրում կալանավորված մեդիայի հիմնադիր և փոդքասթի համահեղինակներ ու վարողներ կան: Շատ կարևոր է ֆիքսել, որ գործող ռեժիմը Սամսոնյանին և Սաղաթելյանին լռեցնելու համատեքստում փորձ է արել այլ ձևաչափերով «վերակենդանացնել» տխրահռչակ ծանր վիրավորանքի հոդվածը, որը հենց այս իշխանության օրոք էր ընդունվել և այս իշխանության ժամանակ էլ` միջազգային հանրության ճնշման ներքո ապաքրեականացվել էր:

«Ժողբաստիոնում» քաղաքական իշխանության կողմից ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող բացահայտ քաղաքական տեռորը լիովին պայթեցնում է ժողովրդավարացման վերաբերյալ նրանց քարոզչական թեզերը:

Հայաստանում խոսքի կամ մամուլի ազատության համատեքստում իրավիճակն այն աստիճան տագնապալի է, որ անգամ այս իշխանության քաղաքական պարտնյոր հանդիսացող Արևմուտքի միջազգային իրավապաշտպան կենտրոններն են հանդես գալիս խիստ քննադատությամբ: Պարզ է, որ այլևս անհնար է աչք փակել Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի կողմից իրականացվող բռնաճնշումների վրա: Եվ այս առումով պետք է փաստել, որ  Հայատանում չի կարող լինել ազատ մամուլ, քանի դեռ կարող են АntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորել փոդքասթի շրջանակներում հնչեցված քննադատության համար:

Այդ մարդիկ բանտում են ոչ մի բանի համար, ընդամենը հնչեցված քննադատական խոսքի համար: Քանի դեռ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են` Հայաստանում չի կարող լինել ազատ մամուլ: Քանի դեռ Հայաստանում շարունակվում են ԶԼՄ-ների, լրագրողների, մեդիադեմքերի նկատմամբ բռնաճշումները, Հայաստանում չի կարող լինել ազատ մամուլ: Եվ վերջապես, քանի դեռ Հայաստանում գործում է կոնսոլիդացված ավտորիտարիզմի գնացող այս վարչախումբը, Հայաստանում չի կարող լինել ազատ մամուլ: «Ազատ մամուլ» հասկացությունը և երկիրը թշնամուն նվիրող և այդ ճանապարհին քաղաքական ընդդիմախոսներին բանտարկող իշխանությունը միմյանց նկատմամբ հակոտնյա են: Ուստի, այս կարևոր և խորհրդանշական օրվա շրջանակներում պետք է շեշտել, որ ՀՀ գիտակից քաղաքացին պետք է ամեն ինչ անի, որ 2025թ. մայիսի 3-ը Հայաստանում իրապես նշվի որպես մամուլի ազատության միջազգային օր` առանց բռնաճնշումների ենթարկվող ԶԼՄ-ների, առանց ազատ խոսքի համար կալանավորված քաղաքական բանտարկյալների և առանց այդ բացասական երևույթները մեր կյանքում ապահովող դավաճանների իշխանության: