Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Սա ճշմարտության, արդարության և արժանապատվության համահայկական շարժում է:
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը, և հենց այդ պատճառով պահն է որ յուրաքանչյուր հայ միանա պայքարին:
Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է նախագծի ղեկավար` Վահե Հովհաննիսյանը։