Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազան
Այն օրակարգը, որը մենք թելադրել ենք ու թելադրում ենք` ճշմարտության մասին է, այն հաշտության մասին է: Այս մասին Հաղարծինի վանքում Սուրբ պատարաքի ավարտից հետո ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Սրբազանն ընդգծեց` վեց տարի շարունակ մարդկանց դարձրել են ոխերիմ թշնամիներ, դարձրել են կեղծ պրոֆիլներ:
«Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից»,- ասաց Բագրատ Սրբազանը` դիմելով իշխանություններին: