Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից․ Դավիթ Ամալյան
Զոհված զինծառայողի՝ Վարդան Ամալյանի հայրը, երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը միացել է Կիրանցից սկիզբ առաջ շարժմանը, որպեսզի Հայաստանն ունենա պետականամետ իշխանություն։
«Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Ըստ երգահանի` այն, որ իշխանության մեջ խուճապ է առաջացել՝ ակնհայտ է։ Ըստ նրա, այդ մասին է փաստում թեկուզև այն, որ իշխանության տարբեր թևեր թիրախավորում են շարժումն ու նրա կազմակերպիչներին։
«Իշխանություններն ինչ ուզեն՝ կասեն, իշխանություններն ադրբեջանամետ բաներ են ասում։ Իմ սիրտն է հուշում, ամեն ինչ լավ է լինելու՝ Աստված առաջ»,-ասաց նա։