Անտոնիո Գուտերեշը կշնորհավորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակ կուղարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված երդմնակալության արարողության հետ, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարի կողմից նամակը կուղարկվի այնպես, ինչպես ամեն անգամ, երբ տեղի է ունենում պետության ղեկավարի երդմնակալության արարողությունը»,- բացատրել է Դյուժարիկը:
Ռուսաստանի նախագահի երդմնակալությունը տեղի է ունեցել մայիսի 7-ի կեսօրին Կրեմլի մեծ պալատում։ Պուտինը կղեկավարի մինչև 2030 թվականը: