Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանին
Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքին։
Այս մասին գրում է BBC-ն:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ոչնչացվել է գրոհայինների շարժական արձակման կայանը։
Զոհերի և վիրավորների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: