Մի՛ մտեք Նիկոլի շառի տակ, նա ունի հնարավորություն վերջին պահին երկրից թռնելու, բայց ձեզ իր ինքնաթիռում ոչ ոք տեղ չի տալու... Կարեն Վրթանեսյանը` ոստիկաններին
Որոշ ոստիկաններ իրենց իրական պրոֆիլներով Ֆեյսբուքում գրառումներ անող մարդկանց սպառնում են, վիրավորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Դիմում եմ ընթերցողներիս, նախ՝ եթե Հայաստանում եք բնակվում, ապա որևէ դեպքում պետք չէ սադրանքին տրվելով՝ պատասխանել։ Նրանց նպատակը կռիվ սարքելն է, բռնությունը վիրտուալ հարթակից իրականություն տեղափոխելն է և այդ պատրվակով շարժումը կոշտ ցրելն է։
Նման դեպքերում սքրինշոթ պահեք ու հրապարակային գրառումներ արեք այդպիսի դեպքերի մասին, որպեսզի սադրիչներն արագ բացահայտվեն։
Երկրորդը՝ ՆԳՆ աշխատակիցներին, ոստիկաններին և այլ «խանդավառներին» ի գիտություն. նմանատիպ ձեր բոլոր գործողությունները արձանագրվում են իրավաբանների և իրավապաշտպանների կողմից, հետագա ընթացք տալու հստակ մտադրությամբ։
Ձեզ հիմա շատ բան կարող են խոստանալ ձեր վերադասները, բայց վստահ եղեք, որ օրենքի դաշտում լուրջ խնդիրներ այնուամենայնիվ ունենալու եք թե՛ Հայաստանում, թե՛ դեսպանատներում, թե՛ Հայաստանից դուրս։
Մի՛ մտեք Նիկոլի շառի տակ, թույլ մի տվեք, որ ձեզ դարձնեն իր հանցակիցը։ Նա ունի հնարավորություն վերջին պահին երկրից թռնելու, բայց ձեզ իր ինքնաթիռում ոչ ոք տեղ չի տալու...
Մի՛ դարձեք նզովյալների գործիքը»: