Գևորգ Պապոյանը մեկնում է ԱՄՆ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին։
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։