Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի ԲաղերինԻրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկերոջ մահվան առթիվ4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ», 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք է բացահայտվել. 6 անձ ձերբակալվել էԼիբանանում սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԻմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ ԿիրանցՍա միայն Իրանի ցավը չէ, իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. «Պատիվ ունեմ»
Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից. «Տավուշը հանուն հայրենիքի»
Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվելԼարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է․ ՈւՂԻՂՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ-ն ուսանողների հետ այցելել է եզդիների հոգևոր կենտրոն (լուսանկարներ)
Նշանավոր գործիչների մահը չի խանգարի դիվանագիտական ​​համակարգին պաշտպանել ազգային շահերը. Իրանի ԱԳՆ
«Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՓրկարարները Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերել են ազդանշանը ստանալուց 40 րոպե անցԵս հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը. Պուտինը ցավակցել է Ալի ԽամենեիինՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղելԿիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել (տեսանյութ)Իրանում համազգային սուգ է հայտարարվելԻսրայելում շտապել են նշել, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետ կապ չունեն
Քաղաքացին հայտնել է, որ երկու ադրբեջանցիներ ծեծել են իրեն. Shamshyan.com
Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն ԽաչատուրյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից

Կալիֆորնիայի նահանգապետը ՀՀ նախագահից հետաքրքրվել է վերջին տարիներին ՀՀ տնտեսական քաղաքականության զարգացումներով

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։

Նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ յանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիա այցելության համար։ Իր հերթին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի հայկական համայնքը, որն առավելապես ներկայացված է Կալիֆորնիայում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆորնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով։

Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանյան տնտեսության մեջ իր դիրքերն էականորեն ամրապնդել է բարձր տեխնոլոգիական ոլորտը և քանի որ այդ բնագավառի մի շարք խոշորագույն ընկերություններ ներկայացված են հենց Կալիֆորնիայում «Սիլիկոնային հովտում», անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանի և Կալիֆորնիայի համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում նահանգապետ Գեվին Նյուսըմը հետաքրքրվել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացումներով և մասնավորապես Քովիդի համավարակի և համավարակին հաջորդած շրջանում պետության կողմից իրականացված միջոցառումներով։

Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ համավարակային ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք հնարավորություն են տվել երկրի տնտեսությանն արագորեն վերականգնվել հետքովիդյան շրջանում։

Նախագահը շեշտել է, որ նման ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման արդյունքում։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը ի դեմս Գեվին Նյուսըմի, շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ բարձր ղեկավարությանը ժողովրդավարության ամրապնդմանն ու ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է թեժ հակամարտություններն օր առաջ խաղաղ բանակցային ուղիներով հարթելու և լուծումներ գտնելու հրամայականը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին, վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Հայաստանի հաստատակամությունն ու միանշանակ դիրքորոշումը, ինչի արտահայտությունն է նաև ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ իրականացվող սահմանազատման գործընթացը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և Կալիֆորնիայի միջև համագործակցության ընդլայնման համար։