Իրանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը հրդեհվում էԻնչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ֆինանսական կառույցների դեմՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքի խոցման մասին․ խոշոր հրդեհ է բռնկվելԱԱ-2026․ Իսպանիա – Բելգիա․ մեկնարկային կազմերԱՄՆ-ում պատրաստվում են առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նոր օրինագիծՔննարկվել են COP17-ի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներըԱրամ Ա Վեհափառ Հայրապետը և Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն քննարկել են Մերձավոր Արևելքին առնչվող հարցերԵՄ-ն մեղմացրել է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթըԵՏՀ նիստում հաստատվել են ԵԱՏՄ-ի զարգացմանն ուղղված մի շարք որոշումներ․ մանրամասներԵՊՀ-ում «չիստկաները» շարունակվում են․ հեռանում են Գալստյանն ու ՂևոնդյանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցության ներուժի բացահայտումՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինԹրամփ․Եթե Իրանը սպանի ինձ, ԱՄՆ-ը պետք է աննախադեպ հարված հասցնիԱնդալուսիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի հետևանքով 12 մարդու մահվան պատճառովԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըԱռաջին կարգի նախազգուշացում․ Հայկ ԴեմոյանԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըԱռևտուր, ներդրումներ, ՏՏ և կրթություն․ Երևանում քննարկվել է Հայաստան-Իսպանիա օրակարգըՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՆիդերլանդներում վանդալները պղծել են խորհրդային զինվորների շուրջ 150 գերեզմանաքարՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվելՊուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնելԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՔրեական գործի շրջանակում գետին էր տապալվում ՀՀ տնտեսությունը, ոչ թե միայն Ծառուկյանը․ ԲադալյանԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ ԾառուկյանինՖրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից S-400-ների վաճառքըԱշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն ՄելիքյանՁերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողըՊԵԿ-ը գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն, գրանցվել՝ 15 վթարԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքԱդրբեջանն օկուպացված Շուշիում կիրականացնի միջազգային մեդիա ֆորումՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետոԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներինՀայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան
Մամուլ

Ոստիկանները հրել-խփել են կնոջը․ 3 օր անց նա մահացել է․ որդին մանրամասներ է հայտնել

«Հրապարակ»-ը գրում է․

Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրավապահների մասնակցությամբ հերթական բռնության դեպքն է արձանագրվել, որն իրավապահ «մարմինները» փորձում են կոծկել:
Բռնության զոհը Նինա Խաչատրյանն է, որը փորձել է պաշտպանել իր որդիներին՝ հանկարծակի տուն ներխուժած ոստիկաններից եւ քննիչից: Հրմշտոցի ընթացքում ստացած հարվածներից հետո կնոջ առողջությունը կտրուկ վատացել է, եւ մի քանի օր անց նա մահացել է:

Նրա որդին՝ Արման Առաքելյանը, «Հրապարակին» ներկայացրեց դեպքի մանրամասները: Իրավապահները՝ 10 ոստիկան եւ 1 քննիչ, դատարանի որոշմամբ քրեական գործերից մեկի շրջանակում ներկայացել են իրենց բնակարան՝ առավոտյան 7:30-ին: «Մի տասը հոգով մտան տուն, հարայ-հրոցով, սպառնալիքներով, բռնեցին եղբորս՝ Թովմաս Առաքելյանին: Փորձում էի հարցնել, թե ինչ է պատահել, բա՝ ձենդ չբարձրացնես, հեսա քիթդ կջարդեմ։ Այ սենց, խուլիգանի նման էին իրենց պահում: Կնոջ ու երեխաների առաջ բռնությամբ եղբորս ձեռքերն էին ոլորում, որ ձեռնաշղթաներ հագցնեն: Բայց մայրս խառնվեց, չէր թողնում, որ որդուն ձեռնաշղթա հագցնեն, իր կողմ էր քաշում եղբորս, նրանք էլ մորս սկսեցին բռունցքներով բրթբրթել, մոտ մի 5 րոպե մորս բռնության էին ենթարկում: Այնքան ագրեսիվ էին հրում, բրթում, բռունցքները դնում էին դոշին ու բրթում էին, հնարավոր է՝ նաեւ հարվածած լինեն, մորս բրթեցին՝ գցեցին հատակին»,- պատմում է Արման Առաքելյանը:

Ձերբակալության սանկցիա նրանք չեն ներկայացրել, ընդամենը խուզարկության որոշմամբ Թովմաս Առաքելյանին, որը 44-օրյա պատերազմի մասնակից է, բերման են ենթարկել Մալաթիայի բաժին: Խուզարկությամբ հայտնաբերել են 1 գրամ կանեփանման զանգված եւ մեկ փամփուշտ, որը 44-օրյա պատերազմի մասնակցի վերջին փամփուշտն էր՝ հիշատակն ահարկու պատերազմից: Թովմաս Առաքելյանին 3 օր պահել են ձերբակալվածների պահման վայրում, ապա բաց թողել: Այս ընթացքում ընտանիքի մոր՝ տարեց կնոջ ինքնազգացողությունը վատացել է:

«Մայրս այդ դեպքից հետո այլեւս չկարողացավ հաց ուտել, գիշերը ինքնազգացողությունը վատացավ, զանգեցի շտապօգնություն, բայց մայրս չհամաձայնեց գնալ: Երկու օրից ՁՊՎ-ից եղբայրս եկավ, տեսավ եղբորս, հանգստացավ, տարանք հիվանդանոց: ԿՏ արեցին, ասացին, որ պետք է վիրահատվի, բայց հաջող ելքի հույսը 2 տոկոս է, քանի որ աղիքների նեկրոզ է սկսվել: Մայրս ապրիլի 12-ին մահացավ», - պատմում է Արման Առաքելյանը:

Նա վստահ է, որ մայրը, որը մինչ այդ դեպքը առողջ կին էր, մահացել է իրավապահների բռնարարքներից հետո: «Աղիքի օղակում է եղել, որը հրել-խփելու հետեւանքով է եղել, եւ որը բերել է աղիքի նեկրոզի»,- վստահեցնում է Արման Առաքելյանը: Նա հանցագործության մասին հաղորդում է տվել, նախաձեռնվել է քրեական վարույթ։