Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Մշակույթ

Լարված և անառողջ մթնոլորտ. ի՞նչ է կատարվում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը զգալիորեն կորցրել է իր նախկին դեմքն ու դիմագիծը, հանրային կշիռն ու տեսանելիությունը։ Այս մասին NEWSPRESS.am-ին ահազանգել են մարդիկ, ովքեր չեն ցանկացել անուններ հրապարակել:

Նրանց պնդմամբ, ամեն ինչ սկսվեց, երբ մահացավ կառույցի ղեկավար, մեծ գիտնական Վարդան Դևրիկյանը:

Այսօր արդեն անհասկանալի է, թե ով է ղեկավարում հաստատությունը: Կառույցի ներսում ձևավորված է լարված և անառողջ մթնոլորտ։

Ինչպես վստահեցնում են մեզ մեր աղբյուրները, արդեն տարիներ շարունակ ինստիտուտի ներսում կուտակված խնդիրները պատշաճ հանրային քննարկման չեն արժանացել։ Դրանց մասին, կարծես, բավարար չափով տեղեկացված չեն ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և ԿԳՄՍ նախարարության պատասխանատու պաշտոնյաները։

Հատկանշական է, որ երբ խնդիրները չեն բարձրաձայնվում և չեն քննարկվում, ապա դրանք ոչ միայն չեն լուծվում, այլև ավելանում են:

Այսօր ինստիտուտի ներսում ձևավորվել է բաժանում։ Ինչպես  մեր աղբյուրներն են փաստում, մի կողմում ղեկավարության (տնօրեն՝ Հերիքնազ Որսկանյան, փոխտնօրեն՝ Մարինե Սարգսյան) համակրանքը վայելող «յուրայիններն» են, իսկ մյուս կողմում՝ գիտական արդյունքներ արձանագրող մասնագետները, որոնք, սակայն, իրենց գիտական գործունեությանը համապատասխան աջակցություն չեն ստանում։

Այս հարցում կարևոր են ոչ թե ենթադրությունները, այլ փաստերի ուսումնասիրությունը։ Որպեսզի պարզ դառնա, թե ինստիտուտի տարբեր աշխատակիցներն ինչ գիտական արդյունքներ են արձանագրել վերջին տարիներին, բավական է ուսումնասիրել ինստիտուտի պաշտոնական կայքէջում հրապարակված նրանց գիտական գործունեության վերաբերյալ տեղեկությունները։ Այս ամենի համատեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի հետևյալ խնդիրները։

Գիտական նախագծերի և համագործակցությունների հարցը

«Ոչ յուրային» համարվող մասնագետների կողմից ներկայացվող մի շարք նախագծեր, ծրագրեր, համագործակցության նախաձեռնություններ կամ մերժվում են, կամ դրանց քննարկումը ձգձգվում և մատնվում է անորոշության։ Անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները, որոշումների կայացման չափանիշները և այն, թե արդյոք դրանք բոլոր աշխատակիցների նկատմամբ կիրառվում են հավասարապես։

Վերաբերմունքը Արցախից բռնի տեղահանված աշխատակիցների նկատմամբ

Մեկ այլ լուրջ խնդիր է ինստիտուտում մարդկային և գործընկերային վերաբերմունքի պակասն Արցախից բռնի տեղահանված աշխատակիցների նկատմամբ։ Առանձին հարց է նաև ինստիտուտի՝ որպես հայագիտությամբ և գրականագիտությամբ զբաղվող գիտական կառույցի, դիրքորոշումը Արցախի հայաթափման և վերջին պատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Ինստիտուտում մինչ օրս չի կազմակերպվել ընդհանրական միջոցառում, որը նվիրված կլիներ Արցախի վերջին պատերազմին, Արցախի հայաթափմանն ու այդ իրադարձությունների հետևանքով հայ հասարակության կրած կորուստներին։ Ինստիտուտում կան նաև Արցախի տարբեր պատերազմների մասնակիցներ, ինչպես նաև պատերազմում զոհված հերոս զինվորի մայր։

Ինստիտուտում ձևավորված մթնոլորտը

Հաջորդ խնդիրը կառույցում ձևավորված անառողջ և լարված մթնոլորտն է։ Այստեղ ևս անհրաժեշտ է պատասխանել մի քանի պարզ հարցերի․ արդյո՞ք ղեկավարությունը տեղյակ է առկա խնդիրների մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել դրանք լուծելու համար, և արդյո՞ք բոլոր աշխատակիցները հավասարապես պաշտպանված են ներքին հնարավոր ճնշումներից կամ կոնֆլիկտային իրավիճակներից։ Հատկապես կարևոր է պարզել՝ արդյոք ղեկավարությանը մոտ կանգնած աշխատակիցների նկատմամբ կիրառվում են նույն կանոններն ու չափանիշները, ինչ մյուսների նկատմամբ։

Սեպտեմբերի 1-ի ատեստավորումը

Սեպտեմբերի 1-ին ինստիտուտում տեղի ունեցած ատեստավորումը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Ատեստավորման համար ընտրված ժամանակահատվածն ինքնին խնդրահարույց է եղել աշխատակիցների համար, քանի որ ամառային արձակուրդների շրջանում մի շարք տեղական և արտասահմանյան գիտական կառույցներ չեն աշխատում կամ աշխատում են սահմանափակ ռեժիմով, ինչի հետևանքով անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը կարող էր դժվարանալ։ Ատեստավորման արդյունքում մի շարք պատկառելի գիտնականներ կորցրել են իրենց նախկին տարակարգը և ստացել ավելի ցածր՝ սկսնակ գիտնականին համապատասխան տարակարգ։ Այս իրավիճակը հարցեր է առաջացնում ինչպես կառավարության կողմից սահմանված գիտական ատեստավորման և տարակարգման համակարգի, այնպես էլ ինստիտուտի ղեկավարության կողմից կիրառված չափանիշների վերաբերյալ։ Հատկապես խնդրահարույց է ինստիտուտի ղեկավարության կողմից «ոչ յուրայինների» նկատմամբ ընդգծված խիստ դիրքորոշումը։

Հարցն արդեն ունի նաև իրավական շարունակություն․ առկա են բողոքարկումներ և, ըստ տեղեկությունների, դատական գործընթաց։ Ուստի այս հարցում ևս անհրաժեշտ է հստակ պարզաբանում։

Պարգևավճարների բաշխման հարցը

Ներքին քննարկումների և դժգոհությունների պատճառ է դարձել նաև նախորդ տարեվերջին աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների բաշխումը։ Պարգևավճարների զգալի մասը հատկացվել է ղեկավարությանը մոտ կանգնած անձանց։ Միևնույն ժամանակ, այդ տեղեկությունը չի ներկայացվել աշխատակիցներին ամբողջական և թափանցիկ ձևով, և նրանք դրա մասին տեղեկացել են այլ աղբյուրներից։ Հանրայնացման ենթակա են պարգևավճարների բաշխման չափանիշները, համապատասխան որոշումները: Առաջիկայում կարող ենք ներկայացնել նաև այդ փաստաթղթերը՝ հնարավորություն տալով հանրությանը և ոլորտի մասնագետներին գնահատել իրավիճակը փաստերի հիման վրա։ Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ մի շարք աշխատակիցների գործուղումների համար օրենքով նախատեսված չնչին օրապահիկը չի տրամադրվել՝ պատճառաբանությամբ, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ չկան։

Ինստիտուտի ապագա ղեկավարության հարցը

Այս ամենի ֆոնին առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև ինստիտուտի առաջիկա ղեկավարության հարցը։ Եթե նույն խմբի ներկայացուցիչները կրկին պատրաստվում են ստանձնել կառույցի ղեկավարումը, ապա հասարակությունն ու գիտական հանրությունն իրավունք ունեն իմանալու՝ ինչ ծրագրով են նրանք պատրաստվում առաջնորդել ինստիտուտը, ինչու են վերջին տարիներին առաջացել վերը նշված խնդիրները և ինչ քայլեր են նախատեսվում դրանք լուծելու համար։ Միաժամանակ, որևէ նոր ղեկավարություն չի կարող շրջանցել այն գիտական և մարդկային ժառանգությունը, որը ինստիտուտին թողել է Վարդան Դևրիկյանը՝ մասնագիտական աշխատանքի, համերաշխության և աշխատակիցներին աջակցելու մշակույթով։

Ո՞վ պետք է զբաղվի այս խնդիրներով

Սրանք ինստիտուտի անառողջ մթնոլորտի և ներքին հարցերի միայն չնչին մասն են: Այս հարցերին պետք է հետևեն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ ԳԱԱ-ն և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն։ Խնդիրների իսկությունը պարզելու համար անհրաժեշտ չէ երկար ուսումնասիրություն․ բավական է ինստիտուտի ղեկավարության ներկայությամբ կազմակերպել ընդհանրական ժողով, լսել աշխատակիցների բարձրաձայնած խնդիրները և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տալ հստակ պատասխան։ Գիտական հաստատությունը չի կարող արդյունավետ զարգանալ լռության, ներքին բաժանումների և չլուծված խնդիրների պայմաններում։ Գրականության ինստիտուտը ոչ միայն հերթական պետական կառույց է, այլև հայագիտության կարևորագույն կենտրոններից մեկը, որի հեղինակությունն ու աշխատանքի արդյունավետությունը վերաբերում են ոչ միայն տվյալ կառույցի աշխատակիցներին, այլև ամբողջ գիտական և մշակութային հանրությանը։

Հետևաբար, այս պահին գնդակը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ-ի և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դաշտում է։

NEWSPRESS.am