Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է
Հասարակություն

«Մենք էլ էինք ձեզ նման ասում՝ չկա, բայց կանենք․ բերեք էս կենացներից վերանանք»․ Շարմազանով

Այսօր արդեն ընդդիմություն եմ ու պետք է խոսեմ նաև բացասական երևույթներից՝ դրանց լուծում տալու համար։ Այսօր ԱԺ հերթական նիստում հայտարարեց լուծարված խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ապագա պատմաբաննների խնդիրն է Հայաստանում տեղի ունեցածն անվանել իշխանափոխություն կամ իշխանազավթում, մեր մոտ դա անվանվեց «Թավշյա հեղափոխություն»»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ անկախ իր որակումից, դրա պատճառն այն էր, որ մեր ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ՝ տնտեսական, սոցիալական, ու իշխանափոխությունից հետո սպասումներն էլ ավելի շատ են։

«Փաշինյանը շատ բարձր պլանկա էր դրել․ Հայաստանում աղքատներ չեն լինելու, կարմիր գծեր չեն լինելու, իներցիոն բյուջե պետք է լինի և այլն: Հիմա պետք է տեսնենք կատարվածն արդյոք արդարացնո՞ւմ է այդ սպասումները»,- նկատեց Շարմազանովը։

Նա համամիտ չէ, այն տեսակետին, թե բյուջեն իներցիոն է։ Նրա խոսքով՝ իներցիոն էր 2018-ի բյուջեն, նոր կառավարության բյուջեն չի կարող լինել իներցիոն. «2019-ի բյուջեի մասին ասել, թե իներցիոն է, կներեք, բայց դա որևէ քննադատության չի դիմանում։ Չի կարելի ասել, որ սա իներցիոն է, որովհետև սա այն բյուջեն է, որ բերել է նոր կառավարությունը»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Նա նաև նկատեց, որ մարդիկ դուրս են եկել հրապարակ, քանի որ վատ են ապրել։ Շարմազանովը հարց բարձրացրեց. «Ասում էիք, որ բյուջեն կավելացնեք 800 մլն-ով, ո՞ւր ա էդ գումարը, ասում էիք, որ ստվեր կա, բա ո՞ւր ա էդ ստվերը․․․ բա ասում էիք՝ ստվերից կհանենք, փողերը կբերենք։ Ես չեմ ասում՝ եղել ա ստվեր, թե չէ, ես ասում եմ, որ դուք ասում էիք կա, բա ո՞ւր ա, ինչի՞ չի երևում էստեղ»:

Շարմազանովն ասաց, թե իմացել են, որ լինելու է էվոլուցիոն օպտիմալացում։ Նա ծիծաղելով ասաց․ «Դրա անունը դնեք էվոլյուցիոն, թե բնականոն, բայց օպտիմալացում է: էն, ինչ անում է կառավարությունը, հակասում է իր իսկ լիդերի հռչակած սկզբունքին։ Երբ մենք էինք իշխանություն, ասում էինք, թե, այո՛, առանց օպտիմալացման հնարավոր չէ, մեծ թռիչքային տնտեսական աճ հնարավոր չէ, անհնար է 800 մլն-ով ավելացնել բյուջեն, բայց դուք ասում եք՝ չէ, անհնար չի, ու էդ լոզունգով եք եկել իշխանության»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա իհարկե համաձայն է, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, բայց վստահ է, որ կոռուպցիայի դեմ ասֆալտին փռելով չեն պայքարում։ 

ՀՀԿ խոսնակը նկատեց, որ ՀՀ-ում բոլորի իրավունքները պետք է լինեն հավասար՝ անկախ նրանից Շարմազանովի համախոհներն են, թե Փաշինյանի։ Նա նաև ներքին անվտանգության հարցը բարձրացրեց։ Այդ առումով, Շարմազանովի դիտարկմամբ, դպրոցներում  հայագիտությունը պետք է ունենա կիրառական նշանակություն:

«Ըստ իս՝ դպրոցներում պարտադիր պետք է դասավանդվի Հայ եկեղեցու պատմություն առարկան և նաև պետք է լինի հայագիտության բլոկ, որը պետք է լինի ստրատեգիական, կիրառական հայագիտություն։ Միգուցե մեր իշխանության ժամանակ էլ չի եղել, հիմա կասեք, դե որ պետք էր, թող ձեր իշխանության ժամանակ լիներ, բայց մեր իշխանությունը լավը չի եղել, որ լավը լիներ, ես ձեր տեղը նստած կլինեի, դուք էլ ինձ կքննադատեիք»,-նշեց Շարմազանովը։

Նա նաև հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանին դիմել է հարցով, վերջինս ասել է, թե ծրագրում չկա, բայց անպայման կանդրադառնանք։ 

«Մենք էլ էինք ձեզ նման ասում՝ չկա, բայց կանենք․ բերեք էս կենացներից վերանանք»,-եզրափակեց Շարմազանովը։