Ադրբեջանում նշում են, որ գերի ընկած և Բաքու վերադարձած զինվորները իբր մոլորվել էին
Դեկտեմբերի 18-ին Հայաստանի ՊՆ զորամասերից մեկի տեղամասում գերի էին ընկել ադրբեջանական զինուժի զինծառայողներ։
Դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց հայկական կողմից երկու ադրբեջանցի զինվորների վերադարձի մասին։
Ադրբեջանական ամմուլը գրում է, որ գերի ընկած Թեյմուր Հուսեյնովը և Մուրադ Մուստաֆաևը դեկտեմբերի 18-ին անբարենպաստ եղանակային պայմաններում մոլորվել են սահմանի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ գերի ընկած ադրբեջանցի զինծառայողներն արդեն վերադարձել են Ադրբեջան։