Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Հասարակություն

«Ա՛յ մարդ, էդ գյուղապետից պրծում չկա՞»․ վաղաշենցիները փաստեր են ներկայացրել , բայց գործին ընթացք չեն տալիս (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչները շարունակում են ահազանգել գյուղի խնդիրների մասին ու պահանջել համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանի հրաժարականը:

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է բնակիչների ահազանգին առ այն, որ գյուղապետն իրեն շրջապատել է իր հարազատներով և արդեն 13 տարի գումարներ է մսխում։ 

Համայնքապետարանի աշխատակից Պարգև Ալեքսանյանը մեզ հետ զրույցում, ինչպես նախկինում, այս անգամ ևս պնդեց, որ ունի փաստեր այն մասին, թե ինչ ճանապարհով է գյուղապետը մսխել ջրագծի գումարները:

Ճիշտ է՝ Արթուր Սուվարյանի պաշտոնավարման ընթացքում Վաղաշենում և հարևան համայնքներում զանազան ջրագծեր են անցկացվել, սակայն դրանք եղել են անորակ: Զարմանալի զուգադիպությամբ, ջրագիծ անցկացնելու համար հայտարարված մրցույթում մշտապես հաղթել է «Սուվարյան շին» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սուվարյանների ընտանիքին:

Պարգև Ալեքսանյանը վստահեցնում է, որ դեռ այն ժամանակ նրան կողքից հորդորել են գումարները գոնե այդչափ չմսխել:

«Ուզում էր ուտի, թող ուտեր, բայց ենթադրենք՝ հատկացրել են 1,5 մլրդ դրամ, էն կեսը թող ուտեր, 1 մլրդ-ն էլ դներ գործի մեջ, բայց ախր ամբողջությամբ էր ուտում էդ փողերը: Էսօր մենք ջրագիծ չունենք: Ջուրը հելել, գնում ա»,-մեզ հետ զրույցում նեղսրտած ասաց Պարգև Ալեքսանյանը:

Մեկ այլ վաղաշենցի էլ պնդեց, որ արդեն 13 տարի կրակն են ընկել գյուղապետի ձեռքին: «Պարգևը մեր լիազորված անձն ա, աղջիկ ջան, ինչ ասում ա, համամիտ ենք, բայց եթե ուզում եք՝ մենք էլ կասենք ու կհաստատենք, որ մենք էդ գյուղապետին չենք ուզում, սաղ կերավ-պրծավ, մեզ էլ հետը. ա՛յ մարդ, դրա ձեռքից պրծում չկա՞»,- ասաց գյուղացին:

Պարգև Ալեքսանյանը վստահեցնում է, որ Արթուր Սուվարյանի դեմ փաստերը շատ են: Նա դրանք ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայությանն ու նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, բայց գործին ընթացք չեն տվել:

«Հունիսի 4-ին փակեցինք Մարտունի-Երևան ճանապարհը՝ չօգնեց: Ստիպված՝ հուլիսի 4-ին 14 կետից բաղկացած հաղորդում եմ տվել: Դրանից մեկ ամիս հետո, Մարտունու բաժանմունքից նոր ինձ կանչել են, բայց գործին ընթացք տալու փոխարեն՝ նորից ուզեցին տամ էդ հայտարարությունը. ստիպված նորից տվեցի, բայց դեռ ընթացք չեն տվել»,- ասում է Պարգև Ալեքսանյանը:

Նա նկատում է, որ խնդիրն ամենայն մանրամասնորեն է ներկայացրել իրավապահներին. պատմել է՝ ինչպես է գյուղապետը գումարներ յուրացրել, ում է վաճառել ջրագիծը և ինչու մինչև այսօր ջրագիծը վերանորոգված չէ, բայց, միևնույնն է, սայլը տեղից չի շարժվել։

«Ասում եմ՝ լավ, ինձ խփել են, էդ հեչ, մեքենաս ջարդել են, դա էլ հեչ, բա էդ փողերի լվացման գործն ինչո՞ւ չես ուղարկում դատարան, տվել եմ տվյալները՝ հուշարձանի համար 30 տոննա ցեմենտ է գրել, բայց ամենաշատը 3 տոննա է օգտագործել, իսկ ոռոգման ջրի ջրագծի վերանորոգման համար մի մեքենա ավազը 200 հազար դրամ է ձևակերպել, ո՞վ է տեսել տենց բան, ամենաշատը 80 հազար դրամով կարող էր բերել, ասում ա՝ Սևանից եմ բերել, ախր ես էդտեղ կանգնած եմ եղել, նախ էդքան ավազ չի եղել և հետո էլ, ո՞վ էր իրեն ասում՝ գնա, Սևանից բերի, ավելի որակով ավազ ավելի մատչելի գնով կարող էր բերել։ Մարտունու բաժանմունքի պետ Արթուր Ավագյանին եմ ասում էդքանը, ասում է՝ փորձագիտական ուսումնասիրություն դեռ չի եղել։ Բա արեք, 4 ամիս առաջ եմ տվել հայտարարությունը»,- ասում է Պարգև Ալեքսանյանը։

Նա նաև հավելում է, որ գյուղապետ Արթուր Սուվարյանը 45 մլն դրամի տեխնիկա է ձեռք բերել, որն այսօր անհետացել է։ Ալեքսանյանը համոզված է և վստահեցնում է, որ եթե Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանն այդքան բանից հետո իր տված հայտարարությանն ընթացք չի տալիս, ապա նշանակում է՝ պաշտպանում է գյուղապետին։

«Քննչական բաժնին էնպես է կաշառել, որ մինչև օրս չեն բացահայտում․․․ բայց ճանապարհ փակելով էլ հարց չի լուծվի․ մարդ ա՝ իր գործին ա գնում, իր ճամփան փակենք, թե իրավապահը գործ չի՞ անում»,-նկատում է մեր զրուցակից Ալեքսանյանը։

Նա ևս մեկ անգամ պատկան մարմիններրի ուշադրությունն է հրավիրում խնդրին, քանի որ դա ոչ միայն իր, այլև ողջ գյուղի խնդիրն է, ովքեր իրականում ուզում են ազատվել գյուղապետից։

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը