NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Չեմ խաբում, Լենուղու վթարային շենքի բնակիչների հարցը կլուծենք․ չգիտեմ երբ, բայց կլուծենք․ պաշտոնյա

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքերի հարցը շարունակում է մնալ օրակարգում։ NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է խնդրին և ներկայացրել, թե ինչ անմխիթար վիճակում է շենքը։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քանդվող շենքի բնակիչներին հորդորել էր համբերել։ Այն ժամանակ նրա հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ վերջինս նախ խորհրդակցության էր (այդպես մեզ հաղորդեցին), ապա մարզպետարանից հեռախոսազանգերին 3 օր շարունակ չպատասխանեցին։

Իհարկե, երկրորդ կարծիք լինել չի կարող, որ 22 ընտանիքով բնակեցված շենքերն ամեն պահի քանդման եզրին են և դրանց խնդրով զբաղվելը հրատապ է։ Այնուամենայնիվ, մարզպետը երևի մտածում է, որ եթե բնակիչներն այսքան համբերել են, էլի կարող են համբերել ու անտեսում է նրանց խնդիրը։ Իհարկե, գուցե կարելի էր մտածել նաև, թե կառավարության բյուջեն սուղ է, և առայժմ չի կարող գումարներ հատկացնել, սակայն մարզպետների ճոխ պարգևատրումները հակառակն ապացուցեին։

Ի դեպ, Արմավիրի մարզպետ Մաթևոսյանը ևս հետ չի մնացել ընդհանուրից ու իրեն և իր մի քանի ամիս աշխատած օգնականներին դեռևս չարած աշխատանքի դիմաց պարգևատրել է, ընդհանուր հաշվով, 4 մլն 177 հազար դրամով:

Սա այն դեպքում, որ մարզում առկա են վթարային շենքերի ու բազում այլ խնդիրներ։ NEWSPRESS.am-ը կրկին փորձեց կապ հաստատել մարզպետի հետ՝ իմանալու համար, թե ի վերջո՝ ընդգրկվա՞ծ են արդյոք վթարային շենքերն այս տարվա ծրագրում, թե՞ ոչ։ Մարզպետարանից ասացին, որ նա տեղում չէ, և շրջայց է կատարում մարզում, խորհրդակցություններ ունի և հորդորեցին այս խնդրով խոսել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանի հետ։

Վերջինս հույս տվեց՝ մարզպետարանը ծրագիր ունի՝ կապված այդ շենքերի հետ, բայց նշեց, որ ինքը նախ պետք է հարցը քննարկի իր «ղեկավարի» հետ, ապա հորդորեց մեր հարցերն ուղղենք գրավոր տեքսով։ Նկատեցինք, որ տեղյակ ենք կարգին, սակայն շատ հնարավոր է, որ իր պատասխաններից նոր հարցեր առաջանան և նորից հարցը գրավոր չներկայացնելու համար՝ խնդրեցինք հեռախոսազանգով հարցազրույց տալ։

Աշոտ Հովհաննիսյանի հետ հարց ու պատասխանը՝ ամբողջությամբ․

-Ես նախապես չեմ կարող ասել, թե ինչ պատասխան կտաք իմ հարցին, և հնարավոր է՝ Ձեր պատասխանի հետ կապված, նորից հարց առաջանա։ Այդ դեպքում՝ ստիպված նորից եմ գրելու, իսկ Դուք էլ կրկին ստիպված կլինենք պատասխանել:

-Այսինքն՝ ուզում եք ասե՞լ՝ մի ամբողջ օր մենք նամակագրական կապի մե՞ջ ենք լինելու․ այդպես չի լինի։

-Դե դրա համար էլ առաջարկում եմ խորհրդակցել Ձեր ղեկավարների հետ և ինձ հարցազրույցի համար օր ու ժամ ասել։

-Ես Ձեզ չեմ կարող ո՛չ օր ասել, ո՛չ ժամ ասել, ո՛չ էլ այդ հարցին պատասխանել։ Եթե ինձ հանձնարարական կտան՝ ես կարող եմ ասել որևէ բան։

-Նկատի ունեք մարզպե՞տի հանձնարարականը։

-Ես չգիտեմ, որևէ բան, կամ գրավոր, կպատասխանեմ։ Իսկ հեռախոսով ես չգիտեմ․․․

-Դուք չգիտե՞ք, թե ում հանձնարարականով կխոսեք։

-Հասկանո՞ւմ եք՝ ես իսկի չգիտեմ էլ, թե ում հետ եմ խոսում։

-Բայց ես ներկայացա։

-Հա բայց դա ինձ ի՞նչ ա տալիս։

-Կարծում եք՝ խաբո՞ւմ եմ։

-Բայց ես էլ չեմ խաբում։ Հարցնում եք՝ ասում եմ էդ ամբողջ բանը գտնվում է մարզպետարանի, ամբողջ կառավարության ուշադրության ներքո։ Էդ հարցով զբաղվում են և բնակիչների հարցին անպայման լուծում կտան։

-Այսինքն՝ այս տարի կոնկրետ գումար արդեն նախանշվա՞ծ է, այդ բնակիչներին հատկացնելու համար։

-Ես Ձեզ ասում եմ՝ այդ հարցը գտնվում է կառավարության ուշադրության ներքո, կառավարությունը զբաղվում է այդ հարցով, և անպայման լուծում կլինի։ Կոնկրետ գումար, կոնկրետ օր՝ ես Ձեզ չեմ կարող ասել։

Արդեն ավելի ուշ, վթարային շենքի բնակիչները NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեցին, որ իրենց արդեն քանի տարի նույն այդ պատասխանն են տալիս, բայց այս անգամ նրանք վճռական են տրամադրված և կարող են դիմել ծայրահեղ քայլերի։

Արմինե Մկրտումյան