Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Տեսանյութ

Ինչո՞ւ պետք է հանրային տարածքը, առանց մրցույթի հանձնվի ոմն մեկի՝ սրճարան, ճեմուղի ու կրպակ կառուցելու համար․ գերակա շահ՝ բայց ոչ հանրային, այլ նեղ անձնական (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանում արթնացել ու որոշել են ԵՊՀ-ի դիմաց գտնվող թենիսի կորտերը քանդել։ Որոշումն էլ պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։

Իհարկե, շատերը համոզվեցին, որ 2018 թվականից երկրի իշխանությունը զավթած քայլիստները քանդելու սիրահար են։ Համենայնդեպս, առայժմ միայն քանդում են, իսկ եթե սարքում են, ապա միայն իրենց համար․․․

Հիմա խոսենք թենիսի կորտերի «դարդի» մասին․ այն կորտերի, որը 60 տարվա պատմություն ունի, այն կորտերի, որտեղ տարիներ շարունակ անվճար մարզվել ու մարզվում են բազմաթիվ մարզիկներ ու սպորտի սիրահարներ․․․ Մի խոսքով՝ կորտեր, որը ստեղծվել է դեռևս 60-ականներին, բարեկարգվել է «նախկինների» ժամանակ ու, չգիտես ինչու, խանգարում է գործող իշխանությանը։

Լուսանկարում՝ Օղակաձև այգու 4-րդ գոտում գտնվող մանկապատանեկան մարզադպրոցը 1960-ականներին․

Հնարավոր է սա text that says 'HinYerevan.com' նկարն է

Թեև իրականում կան վարկածներ, թե ինչու է քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել քանդել կորտերը, սակայն ինքը, լուրջ, համոզիչ ու հիմնավոր պատասխան չի տվել՝ իր որոշումն արդարացնելու համար։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այն, ինչ կարողացավ նա արտաբերել, հետևյալն էր․

«Առաջարկվող նախագծով առաջարկվում է այգին վերականգնել, ավելի այգու տրամաբանության մեջ դնել և․․․ էդտեղ ես ինքս երկար տարիներ պարապել եմ թենիս, էն ժամանակ ինձ համար տարօրինակ չէր, բայց հիմա, որ Օղակաձև այգու տրամաբանությունը նայում ենք՝ էդտեղ թենիսի կորտերը չպետք է լինեն․․․»։

Իհարկե, եթե նայենք տրամաբանությանը, ապա պետք է քանդել նաև նույն Օղակաձև այգու սկզբնամասում տեղակայված ու «Օղակաձևին», նույն այդ տրամաբանության մեջ, մոլախոտի նման սերտաճած Queen Burger (Քուին Բուրգեր) սրահը (որն ի դեպ, վերջերս են վերանորոգել ու երկրորդ հարկ ավելացրել)։

Ակնհայտ է, որ այն ոչ մի աղերս չունի Օղակաձև այգու տրամաբանության մեջ, բայց այդ հարցում Ավինյանն էլ «դուխ» չունի։ Եվ իսկապե՛ս, նա քանի՞ գլուխ ունի քանդելու ՔՊ-ական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին, նույն ինքը՝ Գռզոյին, պատկանող օբյեկտը։ Ու հիմա, թողած բոլոր ապօրինի կառույցները, կրպականման տձև կառույցներն ու համանման առևտրի կետերը՝ Ավինյանը թենիսի կորտերի «ջանին» է անցել։

Այդ տարածքը Երևանի քաղաքապետը մտադիր է, առանց մրցույթի, տրամադրել «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին՝ սրճարան, ճեմուղի ու կրպակ կառուցելու համար։

Ու որպեսզի այդ ամենից մեծ աղմուկ չբարձրանա (թեև ոչ ոք հիմար չէ, և բոլորն արդեն հասկացել են՝ ինչ է կատարվում ու աղմուկն ապահովված է), Ավինյանն այդ ամենն անում է «հանրային գերակա շահ» անվան ներքո։

Ու, այս հարցի հետ կապված, ոչ խորհրդակցության ժամանակ, ոչ էլ դրանից հետո Ավինյանի կողմից չի եղել որևէ կապակցված խոսք ու տրամաբանական պարզաբանում, թե ինչո՞ւ պետք է հանրային տարածքը, առանց մրցույթի, հանձնվի մի կառուցապատողի՝ սրճարան, ճեմուղի ու կրպակ կառուցելու համար և ճանաչվի «հանրային գերակա շահ»։

Ու այստեղ հարց է առաջանում, թե իրականում այդ  ո՞ր օլիգարխի կամ քայլիստի մերձավորի շահն է պաշտպանում Ավինյանը։

Լուսանկարում՝ քանդված թենիսի կորտերի փոխարեն կառուցվելիք սրճարան-ճեմուղու նախնական տարբերակը․

Մի խոսքով, տարածքն առանց մրցույթի տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը․․․

Անդրադառնալով խնդրին՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը գրել է, որ իրականում Օղակաձև կորտերի հետ կապված խառը պատմություններ կան․ այստեղ խոսքը թենիսի կորտերի, Էվոկաբանկի, ՍՊԸ-ի, ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ԱՄՆ-ի և դրա հետ անմիջական առնչվող որոշ անհատների մասին է։

Նա նշել է, որ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է Ներսիսյան Վարազդատը, ով Էվոկաբանկի խորհրդի անդամ է։
 
 
Нет описания.
 
««Էվոկաբանկը» նույնականացվում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Սենիկ Գևորգյանի անվան հետ: Էվոկաբանկի խորհրդի նախագահի տեղակալն է Սենիկ Գևորգյանի ազգական, ԵՊՀ ռեկտորի նախկին ժ/պ Գևորգյան Գեղամը:
 
Գևորգյան Գեղամի` ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ-ի պաշտոնում լիազորությունները, սույն տողերի հեղինակի հայցադիմումի հիման վրա, դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով (ԵԴ/13566/02/20):
 
Թենիսի կորտերը ծառայելու են թենիսին:
 
ՀԳ. «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն սերտ համագործակցում է ՀՊՏՀ-ի հետ, որի ռեկտոր Գալոյան Դիանան, ըստ մամուլի հրապարակումների, գողություն է կատարել ԱՄՆ «Neiman Marcus» հագուստի խանութից, դատապարտվել է ԱՄՆ դատարանի կողմից և, նույնիսկ` բանտում է նստել:
 
ՀԳ2. Ահա, այսպիսի խառը պատմություն»,- գրել է Հեքիմյանը։
 
Անկեղծ ասաց, էլի վարկածներ կան, որոնց հիմնավորմամբ քանդում են կորտերը, բայց առայժմ դրանց չանդրադառնալով արձանագրենք, որ ամեն դեպքում ստացվում է՝ ասել են՝ անում է։
 
Ակնհայտ է, որ եթե այս ամենն արվում է չարամիտ ակնկալիքներով, որտեղ իսպառ բացակայում է հանրային՝ այն էլ գերակա շահը, ապա Ավինյանն անշուշտ պետք է ունենա իր մասնաբաժինը։ Այս պարագայում գերակա շահը ոչ թե հանրային է, այլ նեղ անձնական։

Անկեղծ ասած՝ երբ նա իր խոսքում ասաց, թե ինքն էլ է այդ կորտերում շատ պարապել, մի պահ թվաց, թե խղճի խայթ զգաց ու փրկության լույսի շող իջավ այդ տարածքի վրա, բայց՝ ո՛չ, դա միայն թվաց ․․․ Ավինյանը «տարօրինակ» որակեց թենիսի կորտերի գտնվելն այդ վայրում և շեշտեց, որ այն պետք է քանդել;

Այդ ամենը հիշեցրեց Կարգին Հայկոյի (նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանի) սիթքոմներից մեկը, որտեղ օգնություն ակնկալողին ասում են՝  ախպեր ջան, հայ եմ, բայց շատ սոված եմ․․․

Հիմա Ավինյանը, քանի դեռ կարող է, որոշել է իր քաղցին ու ծարավին հագուրդ տալ՝ անտեսելով ամեն ինչ ու աչք փակելով բոլոր արժեքների վրա։ Այլ կերպ ասած՝ քար է գցում այն աղբյուրին, որից ժամանակին ինքն էլ է ջուր խմել։  

Ու եթե այստեղ կա որևէ տրամաբանություն, ապա դա միայն իր քաղաքական ընկերների գործելակերպին հատուկ՝ քանդելու և ամեն ինչ տանուլ տալու տրամաբանությունն է։

Արմինե Մկրտումյան