Ինչպե՞ս են հայկական բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ, մեկնում Թուրքիա․ Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի կողմից Թուրքիային օգնություն ուղարկելուց։
Նա, մասնավորապես, գրել է․
«Հայաստանի և Թուրքիոյ միջև 30 տարիէ ի վեր փակուած Ալիճանի սահմանադռնէն մարդասիրական օգնութեամբ լեցուն հինգ բեռնատարներ անցան։
Այս մեծ աղէտէն բարութեամբ ելլենք։
Զօրակցութիւնը կեանք է»։