Ադրբեջանական կողմը կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ
Ադրբեջանական կողմն այսօր կրակել է Վերին Շորժա գյուղի ուղղությամբ։ Կրակոցները եղել են հայկական տեխնիկայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Միկա Բադալյանը տելեգրամյան իր էջում։
Հայկական կողմից վիրավորներ կամ զոհեր չկան։
«Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ տեղեկությունը ճշտելու նպատակով, որտեղից ասացին, որ քիչ անց կտարածեն հաղորդագրություն։