Ադրբեջանը կողմ է առանց նախապայմանների սահմանազատման մեկնարկին. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Վիեննայում աշխատանքային հանդիպման ժամանակ իր ուշադրությանն է ներկայացրել, որ Ադրբեջանը կողմ է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի, և որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատումը դիտվում է որպես երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման կարևոր տարր։
Բաքուն կողմնակից է առանց ժամանակ կորցնելու այս գործընթացի մեկնարկին, նշել է Բայրամովը, իսկ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ափսոսանքով նշել է, որ այս հարցում Երևանի նման դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթաց սկսելու համար մի շարք նախապայմաններ առաջադրելը անընդունելի է։
Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի, երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։