Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն անժամկետ փակել են Երևան - Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը. պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ։ Այդ մասին NEWSPRESS.am-ին է հայտնել Լոռու մարզի մեր թղթակիցը։

Ճանապարհը փակած աշխատակիցները նկատում են, որ իրենց խաբել են։

Բանն այն է, որ 2 օր առաջ նրանք իրենց պահանջով, դարձյալ փակել էին ճանապարհը։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպել է ցուցարարների հետ և խոստացել, որ փետրվարի 15-ին կկայանա հանդիպում, որին ներկա կլինի նաև փոխվարչապետը։

Աշխատակիցներն իրենց խնդիրը փոխվարչապետի հետ քննարկելու ակնկալիքով բացել էին ճանապարհը, սակայն Ալավերդու «Էյ Սի Փի» ընկերության աշխատողներին խոստացված կառավարության ներկայացուցիչների հանդիպումը չկայացավ:

Նրանց դարձյալ հանդիպեց մարզպետը։ Նա առաջարկեց ցուցարարներին տեղափոխվել երկաթգծի հարևանությամբ գտնվող Մշակույթի տան դահլիճ, որտեղ էլ տեղեկացրեց վերջիններիս, թե վերջին երկու օրերին խոսել է փոխվարչապետերի և ՎՏԲ բանկի արտասահմանցի ներկայացուցիչների հետ: Մարզպետն առաջարկեց 4-5 հոգուց կազմված խումբ ձևավորել, գնալ Երևան և հարցը քննարկել փոխվարչապետի հետ, սակայն ալավերդցիները չհամաձայնվեցին։ Նրանք ուզում են, որ փոխվարչապետը գա իրենց մոտ։

«Սեպտեմբերից երեք անգամ խմբով գնացինք Երևան, նախապես էլ պայմանավորվել էինք, բայց Ավինյանը չընդունեց, հիմա թող ինքը գա»,-իրենց դիրքորոշումը ներկայացրին ալավերդցիները։

Ինչպես պարզվեց զրույցից, վարչապետի հայտարարությունները, թե՝ Թեղուտի բանակցությունները հանգուցալուծվել են, չեն համապատասխանում իրականությանը:

Ռուսական Պղինձ Ընկերությունն ընդհանրապես հրաժարվել է կառավարել Թեղուտը, սակայն մարզպետին ասել են, թե մյուս շաբաթվա վերջում կլինի ավելի կոնկրետ տեղեկատվություն:

«Ոչ թե կվերաբացվի, այլ տեղեկություն կլինի»,-ասաց մարզպետը, ինչը չգոհացրեց «Էյ Սի Փի» աշխատակիցներին, քանի որ նրանց պահանջը պղնձաձուլարանի վերագործարկումն է։

«Մենք կաշխատենք, մինչև բանկն ու Վալլեքսը բանակցեն և լուծումներ գտնեն, կամ ՎՏԲ բանկը վերջապես գա ու տեր կանգնի պղնձագործարանին»,-իրենց առաջարկը ներկայացրին ցուցարարները։

Մարզպետի հետ զրույցից հետո, ալավերդցիները որոշեցին այնուամենայնիվ շարունակել ակցիան այնքան ժամանակ, մինչև իրենց չգա հանդիպելու փոխվարչապետը։