Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)
Վազող տողեր

Ալեն Սիմոնյանը հերքում է պահանջում, այլապես կարող է դիմել դատարան

«Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ։ Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա գրառման մեջ նաև ասվում է.

«Հոդվածում տեղ գտած դիտարկումները, ենթադրություններն ու եզրակացությունները սուտ են և արատավորում են իմ համբավը՝ ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ օրինականության ու թափանցիկության համար պայքարող քաղաքացու։ Այս պատճառով որոշեցի արձագանքել հնչեցված մեղադրանքներին, որպեսզի քաղաքացիների մոտ թյուր կարծիք չստեղծվի։

Ներկայումս վարում եմ 2012 թվականի RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը գնել եմ 2018 թվականի հունիսի 12-ին։ Ավտոմեքենան ձեռք եմ բերել 12 մլն դրամով, կամ՝ համարժեք 25,500 դոլարով։ Որտեղի՞ց այդ գումարը։ Մեքենան գնելու նպատակով վաճառել եմ նախկին ավտոմեքենաս՝ MITSUBISHI ASX և ներգրավել եմ վարկային միջոցներ։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր եմ ներկայացրել 2018 թվականի հունիսի 15-ին, իսկ մեքենան, ինչպես արդեն նշեցի, գնել եմ հունիսի 12-ին, այսինքն հայտարարագիրս լրացնելու պահին այդ մեքենան արդեն ինձ էր պատկանում, և տարօրինակ կլիներ, եթե ես այն չհայտարագրեի։

Բացի սրանից, հրապարակման հեղինակները պնդում են, թե իբր կինս չի ներկայացրել գույքի ու եկամտի իր հայտարարագիրը։ Այս տեղեկությունը ևս սուտ է։ Օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագիրը ներկայացվել է էթիկայի հանձնաժողով, իսկ թե ինչու այն հասանելի չէ կայքում, լրագրողը կարող էր ճշտել էթիկայի հանձնաժողովից, ինչը, սակայն, չի արվել։

Ինչ վերաբերում է իմ և կնոջս կողմից ձեռք բերված բնակարանին, ապա հարկ եմ համարում նշել, որ բնակարանը ձեռք է բերվել կառուցապատողից՝ կիսակառույց վիճակում՝ 44 հազար դոլարով։ Այս գումարը մենք վճարել ենք նախորդ բնակարանիս վաճառքից ստացած միջոցներից։

Հարգելի ընկերներ, լրագրողներ, ես մշտապես գործել եմ օրինական ու թափանցիկ և միշտ կողմնակից եմ եղել հանրային հաշվետվողականությանը։ Մեկ անգամ ևս ցանկանում է նշել, որ ինձ ուղղված՝ ապօրինի հարստացման մեղադրանքը անհեթեթություն է, էլ չեմ խոսում զրպարտության և սուտ մատնության մասին, որոնք քրեորեն պատժելի արարքներ են։

Դիմում եմ նաև «fip.am» կայքի խմբագրակազմին։

Հիմք ընդունելով ԶԼՄ-ների մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում եմ հերքել սույն թվականի մայիսի 31-ին հրապարակված «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերատառությամբ հոդվածում իմ և կնոջս մասին տեղ գտած ապատեղեկատվությունը, կամ ապացուցել, այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Հարկ եմ համարում եմ նաև տեղեկացնել, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հերքումը հրապարակելուց հրաժարվելու պարագայում անձը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան»,- գրել է Սիմոնյանը։