Ալիևն Էրդողանին պաշտոնապես կընդունի Շուշիում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր պաշտոնական ողջույնները կհայտնի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Արցախի Շուշի քաղաքում, և այնտեղ նույնպես տեղի կունենա ստորագրման արարողությունը:
Այս մասին Ria.ru-ին հայտնել է Բաքվում գտնվող իրենց աղբյուրը: Ընդգծենք, որ Էրդողանի ավտոշարասյունն արդեն իսկ մեկնում է Արցախ։
Թուրքիայի ղեկավարը Բաքու է ժամանել իր կնոջ հետ միասին։